• Latest news

Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ է արտադրվելու եւ արտահանվելու այլ երկրներ

6 դեկտեմբերի, 2021  13:36

Հայաստանում արտադրվելու է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որը նաեւ արտահանվելու է այլ երկրներ: Ռուսաստանի Գամալեյի անվան Համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային գիտահետազոտական ​​կենտրոնի կողմից մշակված եւ մեկ բաղադրիչից բաղկացած այս պատվաստանյութը արտադրվելու է Liquor Pharmaceuticals դեղագործական ընկերության կողմից:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Լիկվոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը, նախատեսվում է Հայաստանում ոչ թե պատվաստանյութի «շշալցում» իրականացնել, այլ լիարժեք արտադրություն. Ռուստաստանից ստացվող սուբստրատը վերամշակվելու է, առաջնային եւ երկրորդային փաթեթավորում ստանալու եւ սառնարանային պայմաններում պահպանվելու է:

Այս պատվաստանյութի արտադրությունը հնարավոր եղավ իրագործել էկոնոմիկայի նախարարության, առողջապահության նախարարության եւ ռուսական ուղղակի ներդրումների սուվերեն ֆոնդի հետ համագործակության շնորհիվ:

«Սա կարեւոր հաջողություն էր թե մեր ընկերության համար, թե մեր երկրի համար», - ասաց Սերգեյ Մաթևոսյանը:

Նրա խոսքով, «Լիկվոր»-ը գործում է արդեն 30 տարի եւ ունի 3 GMP սերտիֆիկատ՝ ազգային, ԵվրԱզեսի եւ «Պիկես» միջազգային սերտիֆիկատ, ինչը թույլ է տալիս արտադրանքի 70 տոկոսը արտահանել Եվրազիայի, Կենտրոնական Ասիայի եւ Միջին Արեւելքի երկրներ:

Ինչպես նշեց Մաթևոսյանը, կազմակերպությունը կարող է ընդամենը 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի այս պատվաստանյութի մեկ տարվա պահանջարկը ապահովել: Սակայն աշխատանքը հիմնականում միտված է լինելու արտահանմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իր հերթին նշեց, որ այս պահի դրությամբ, մի շարք երկրների հետ բանակցություններ են գնում, սակայն արտահանման պայմանագրեր դեռ չկան: Մասնավորապես, պատվաստանյութը կարող է արտահանվել Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ պետությունը գնելու է Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ»-ը նույնպես, ինչպես գնում է բոլոր այլ պատվաստանյութերը, եւ դրանք քաղաքացիներին անվճար են տրամադրվելու: Այս պահի դրությամբ, «Սպուտնիկ Լայթ»-ը նախատեսվում է որպես խթանիչ պատվաստանյութ ներարկել՝ երկու դեղաչափ այլ պատվաստանյութ ստանալուց 6 ամիս անց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է