• Latest news

Սրտի հիվանդությունների առաջացման վտանգը նվազեցնող 5 միջոց

18 դեկտեմբերի, 2021  14:15

Ի՞նչ պետք է անել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը նվազեցնելու համար։ Մի քանի խորհուրդ է տվել թերապեւտ Ռիաննա ՄակՔլիմոնթը (Մեծ Բրիտանիա)։

Ինչպես նշում է Express պարբերականը, օրգանիզմում գոյություն ունի երկու տեսակի խոլեստերին՝ «լավ» եւ «վատ»։ Վերջինը կպչում է անոթների պատերին եւ ձեւավորում բշտեր, որոնք խախտում են արյան շրջանառության աշխատանքը։ Նման խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետեւել հետեւյալ 5 խորհուրդներին.

  • կրճատել հագեցած ճարպերի օգտագործումը,
  • ավելի շատ բջջանյութ ուտել,
  • թողնել ծխելը,
  • զգուշանալ մշակված մթերքներից,
  • ավելի հաճախ զբաղվել սպորտով։

Մասնագետի խոսքով՝ հագեցած ճարպեր պարունակող մթերքների օգտագործումից հրաժարվելը կարող է 17 տոկոսով նվազեցնել սրտի հիվանդությունների առաջացման վտանգը, իսկ հագեցած յուղերի անցնելը (օրինակ՝ արեւածաղկի եւ ձիթապտղի) եւ օգտագործվող ճարպերի ընդհանուր քանակության կրճատումը կարող է 30 տոկոսով նվազեցնել այդ վտանգը։

Մասնագետը նաեւ նշել է, որ օրական 3 գրամ լուծվող բջջանյութը, որը պարունակվում է մրգերում եւ ամբողջահատիկ հացահատիկեղենում, կօգնի սրտի հիվանդությունների կանխման գործում։ Ծխելուց, մշակված մթերքներից հրաժարվելը եւ մարզական ակտիվությունը նույնպես շատ կարեւոր գործոններ են սրտի հիվանդությունների ռիսկի նվազեցման հարցում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել