• Latest news

Կապտուկներ մաշկի վրա. ի՞նչ է պետք իմանալ դրանց մասին

26 մարտի, 2022  21:43

Կապտուկները մարմնի վրա կարող են անոթների եւ արյան հիվանդության նշան լինել: Այս մասին նախազգուշացնում են արյունաբաններ Սվետլանա Բիչկովան եւ Նիկոլայ Ստուկլովը (Ռուսաստան):

Ura.ru-ին տված հարցազրույցում մասնագետները նշել են, որ եթե մաշկի վրա հաճախակի կապտուկներ են հայտնվում, խորհուրդ է տրվում դիմել թերապեւտին և արյան հետազոտություն անցնել՝ հասկանալու համար դրանք առաջացման պատճառները:

Բիչկովայի խոսքով՝ կապտուկները «կարող են ամենատարբեր բնույթի լինել»:

«Դա կարող է լինել ոչ թե կապտուկ, այլ պետեխիաներ (ի հայտ են գալիս կետային բծերի տեսքով, ապա վերածվում կապտուկների ավելի մեծ օջախների, հաճախ առաջանում են ստորին վերջույթներում՝ խմբ.) կամ այլ հեմոռագիկ դրսևորումներ: Դրանք բոլորն ունեն ախտորոշիչ նշանակություն, այդ իսկ պատճառով դրանք պետք է ուսումնասիրեն մասնագետները»,- ասել է Բիչկովան:

Կապտուկները կարող են վկայել նաեւ թրոմբոցիտոպենիայի (արյան մեջ թրոմբոցիտների քանակի իջեցում) մասին, որի ժամանակ բարակ անոթներն ավելի քիչ ամուր են դառնում, իսկ արյունահոսությունը երկար ժամանակ չի դադարում: Այդ դեպքում դիֆերենցիալ ախտորոշում է պետք իրականացնել, քանի որ գոյություն ունեն ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ վիճակներ, որոնք կարող են հանգեցնել այդ խնդրին:

Նիկոլայ Ստուկլովն, իր հերթին, կանանց կոչ է արել հետեւել կապտուկներին: Եթե դրանք ի հայտ են գալիս երիտասարդ աղջիկների մոտ, ապա ավելի լավ է հետազոտություն անցնել, քանի որ դրանք կարող են վկայել այնպիսի հիվանդությունների մասին, ինչպիսիք են թրոմբոցիտոպենիան, հիպոկոագուլյացիան եւ Վիլեբրանդի հիվանդությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է