Հայաստանի Առողջապահության նախարարությունում գործող գլխավոր մասնագետների ինստիտուտն առաջիկայում կենթարկվի փոփոխության` ավելի մեծ տեղ տալով մասնագիտական միավորումներին` ասոցիացիաներին եւ ձեւավորելով աշխատանքային խմբեր` կմեկտեղեն ջանքերը առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ: Այս մասին այսօր, սեպտեմբերի 2–ին ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի եւ լյարդաբանության բաժնի ղեկավար, լյարդի փոխպատվաստման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ռոբերտ Գիշի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Առողջպահաության նախարար Արմեն Մուրադյանը։ Հիշեցնենք, որ ամերիկացի մասնագետն իր աջակցությունն է առաջարկել Հայաստանին վիրուսային հեպատիտների կանխարգելման, հետազոտման եւ բուժման իրավիճակի քարտեզագրման գործում։
Դրական արձագանքելով լյարդաբանի առաջարկին` ՀՀ առողջապահության նախարարն ընդգծել է, որ Հայաստանի առողջապահական ողջ համակարգն այժմ քարտեզագրման ակտիվ փուլում է, ինչը հնարավորություն կտա առավել հստակ վեր հանել ոլորտի խնդիրներն ու առաջիկա ծրագրերը:
Նախարարն առաջարկեց նաեւ համատեղ իրականացնել ոչ միայն կլինիկական համաժողովներ, այլեւ հետազոտություններ, որի համար անհրաժեշտ է համապատասխան նյութատեխնիկական բազա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր