• Latest news

Սոցցանցերից ժամանակավորապես հրաժարվելը բարելավում է հոգեկան առողջությունը. ուսումնասիրություն

6 մայիսի, 2022  22:46

Բաթի համալսարանի գիտնականների խումբն ուսումնասիրել է սոցիալական սոցցանցերից մեկշաբաթյա ընդմիջման ազդեցությունը հոգեկան առողջության վրա, գրում է Medical Xpress-ը։

Ամերիկյան Cyberpsychology, Behavior and Social Networking ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սոցցանցերից մեկ շաբաթ հրաժարվելը բարելավում է մարդկանց ընդհանուր առողջական վիճակը եւ նվազեցնում դեպրեսիայի եւ տագնապի ախտանիշները:

Ուսումնասիրության մասնակիցները՝ 18-72 տարեկան, հայտնել են, որ ուսումնասիրության սկզբում շաբաթական միջինում 8 ժամ են ծախսել սոցցանցերում: Մեկ շաբաթ անց մասնակիցները, որոնց խնդրել են մեկ շաբաթ դադար վերցնել, նկատել են ինքնազգացողության զգալի բարելավում, համեմատած նրանց հետ, ովքեր շարունակել են օգտվել սոցցանցերից:

«Իհարկե, սոցցանցերը կյանքի մի մասն են, եւ շատերի համար՝ անբաժանելի մաս, բայց եթե շաբաթական մի քանի ժամ անցկացնում եք սոցցանցերում եւ զգում, որ դա բացասաբար է ազդում ձեզ վրա, արժի դադար վերցնել»,-ասել է հետազոտողներից մեկը՝ բժիշկ Ջեֆ Լամբերթը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել