• Latest news

Ինչպե՞ս ինքնուրույն լուծել երեխաների անբավարար շարժման հարցը

17 մայիսի, 2022  15:40

Շարժման պակասը հատկապես վտանգավոր է մանուկ հասակում, ինչպես նաեւ դպրոցականների մոտ։ Երեխաների մոտ հիպոդինամիայի պատճառով կարող են առաջանալ նաեւ խնդիրներ իմունիտետի հետ կապված, «Аргументы и факты» ասել է Սբ. Ղուկասի անվան Մանկական եւ մեծահասակների նյարդաբանության եւ էպիլեպսիայի ինստիտուտի բժիշկ-մանկաբույժ Քսենիա Ռոմանովսկայան։

Մանկաբույժը նախազգուշացրել է, որ շարժման պակասը երեխաների մոտ հանգեցնում է ավելի արտահայտված խախտումների, քան մեծահասակների մոտ, եւ կարող է վերաբերել նաեւ մտավոր ոլորտին։

Մասնագետը նշել է, որ երեխաների հիպոդինամիայից կարելի է խուսափել՝ հետեւելով ստորեւ ներկայացվող պլանին.

  • կազմել օրվա ժամանակացույցը,
  • ֆիզիկական վարժություններ ավելացնել առավոտյան դպրոց կամ մանկապարտեզ գնալուց առաջ,
  • ավելացնել մարզումները կամ նույնիսկ քայլելով զբոսնելը (ցանկացած արագությամբ պետք է անցնել օրական 2 000 քայլից ոչ պակաս),
  • գրագետ օգտագործել տանը կատարվող աշխատանքը,
  • կազմել սննդակարգը,
  • ավելացնել 10-15 րոպե ընդմիջումներ դասերի միջեւ՝ 45-50 րոպե տեւող պարապմունքներից հետո,

· սահմանափակել գաջեթները օրական կես-մեկ ժամով՝ տարիքից կախված։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել