• Latest news

Ճիշտ գիտելիքների կարեւորությունը. ինչու՞ էր կինը վախենում սեռական ակտից

6 սեպտեմբերի, 2014  23:43

Սեռականության մասին Ճիշտ եւ գրագետ գիտելիքները չափազանց կարեւոր են հետագա սեռական կյանքի համար: Այս մասին միշտ բժիշկ-սեքսապաթոլոգներ են խոսում, եւ նույնն է վկայում այն պատմությունը, որ լրագրողներին սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանն է ներկայացրել:

Մի օր մասնագետի մոտ ամուսնական զույգ էր այցի եկել՝ բավականին տարածված խնդրով. կինը վախենում էր սեռական հարաբերություններից եւ ուժեղ ցավային համախտանիշ ուներ, որի պատճառով սեռական ակտն անհնար էր դառնում: Իրականում կնոջ մոտ ցավ չկար՝ ուղղակի սուբյեկտիվ զգացողություն էր, այսինքն, նրան թվում էր, թե ցավ է զգում, սակայն դա միեւնույն է՝ խանգարում էր զույգի ամուսնական կյանքին:

Որտեղի՞ց էր առաջացել այդ վախը եւ ինչու՞ էր կինը համոզված, որ ցավ է զգում:

Պարզվել էր՝ կնոջ բարեկամուհիներից մեկը, ով մի քանի տարվա ամուսնական կյանքի փորձ ուներ, զրույցի ժամանակ պատմել էր, թե տարիներ շարունակ սեռական հարաբերությունների ժամանակ սարսափելի ցավեր է ունենում, որոնց դեմ պայքարելն անհնար է: Խոսակցությունը խորը տպավորություն էր թողել աղջկա վրա. սկսել էր մտածել, թե սեռական ակտը շատ ցավոտ բան է, եւ, բնականաբար, նրա մեջ ուժեղ վախ էր առաջացել:

Սեւադա Հակոբյանի խոսքով, նման դեպքերում սեքսապաթոլոգը բավականին դժվար խնդրի առաջ է կանգնում՝ պայքարել հիվանդի՝ դեռահաս տարիքում ստացած սխալ տեղեկատվության դեմ եւ նոր՝ ճիշտ կարծրատիպեր ստեղծել, որոնց օգնությամբ սեռական կյանքը առողջ ու նորմալ ընթացք ստանալու հնարավորություն կունենա:

Քանի որ նմանատիպ մոլորությունները մեր հայրենակիցների շրջանում բավականին լայն տարածում են գտել, գուցե, իրոք լավ կլիներ դպրոցներում սեռակրթության դասեր http://med.news.am/arm/news/3080/serakan-dastiarakutyan-elektiv-dasyntacner-haykakan-dprocnerum.html ներառել, որպեսզի երեխաները վաղ հասակից ճիշտ, գրագետ տեղեկատվություն ստանան հենց մասնագետներից, եւ ոչ թե՝ փողոցի ընկերներից կամ ոչ միշտ գրագետ բարեկամներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է