• Latest news

Սրտի կաթվածի հավանականությունը 5 անգամ նվազեցնող անսպասելի միջոց

9 հունիսի, 2022  10:45

Բժիշկ-սրտաբան Ալեքսանդր Սուխանովը SOLENKA.INFO պարբերականի հարցազրույցում նշել է, թե ինչն է 5 անգամ նվազեցնում սրտի կաթվածի հավանականությունը։ Սրտաբանի խոսքով՝ բազմաթիվ լուրջ հիվանդությունների կանխման հարցում կարող է օգնել այնպիսի օգտակար սովորություն, ինչպես աստիճաններով կանոնավորապես բարձրանալն է լրացուցիչ բեռով։

Մասնագետը նշել է այն հետազոտության մասին, որն իրականացրել են իտալացի գիտնականները, նրանք ապացուցել են, որ նման ֆիզիկական ակտիվությունն արգելակում է մկանային զանգվածի կորուստը, նվազեցնում կոտրվածքներ ստանալու հավանականությունը, պաշտպանում նյութափոխանակային համախտանիշից, նպաստում է ոտքերի, նստատեղի եւ իրանի մկանների ամրացմանը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից, կարգավորում է ճնշումն ու խոլեստերինի մակարդակն արյան մեջ, բարելավում է կեցվածքն ու նպաստավոր ազդեցություն ունենում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա՝ դրանով իսկ նվազեցնելով սրտի եւ ուղեղի կաթվածների հավանականությունը հինգ անգամ։

Չմարզված մարդկանց սրտաբանը խորհուրդ է տվել սկսել շաբաթը երեք անգամ աստիճաններով մեկ րոպե բարձրանալուց։ Ժամանակն աստիճանաբար կարող է ավելացվել՝ մինչեւ 10-30 րոպե։ Բացի այդ, շատ կարեւոր է հետեւել անվտանգության պարզ կանոններին.

  • սկզբում պետք է անոթային մարմնամարզություն անել, որը պետք է կատարվի այն նույն տեմպով, ինչ տեմպով որ նախատեսվում է աստիճաններ բարձրանալը,
  • բարձրանալիս կեցվածքը պետք է ուղիղ լինի,
  • իջնելու պահին տեմպը պետք է նվազեցնել,
  • վերջում պետք է թուլացնող մարմնամարզություն կատարել։

Սուխանովը նաեւ խորհուրդ է տվել համատեղել աստիճաններով բարձրանալը ուժային մարզումների հետ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել