Տղամարդիկ, որոնք շատ կաթ են խմում, կարող են ավելի հակված լինել շագանակագեղձի քաղցկեղի զարգացմանը, քան նրանք, ովքեր չեն խմում այն, ցույց է տվել նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical ամսագրում:
Ավելին, շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը աճել է մոտ 60 տոկոսով՝ համեմատած այն տղամարդկանց հետ, որոնք լիովին հրաժարվել են կաթնամթերքից։
ետազոտության շրջանակում գիտնականները հարցազրույց են անցկացրել ավելի քան 28700 տղամարդկանց հետ՝ իրենց սննդակարգի վերաբերյալ: Մի քանի տղամարդու նաեւ խնդրել են հիշել այն բոլոր ուտելիքներն ու խմիչքները, որոնք նրանք օգտագործել են նախորդ 24 ժամվա ընթացքում:
Հետազոտության սկզբում տղամարդկանցից ոչ ոք չի ունեցել շագանակագեղձի քաղցկեղ, սակայն 1254 տղամարդու մոտ ութ տարի անց շագանակագեղձի քաղցկեղ է առաջացել: Հետազոտողները ստեղծել են վիճակագրական մոդել՝ վերահսկելու այլ գործոններ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա, ներառյալ շագանակագեղձի քաղցկեղի ընտանեկան պատմությունը, ռասան կամ տարիքը:
Կաթի օգտագործումը մեծացնում է շագանակագեղձի քաղցկեղի բոլոր տեսակների, այդ թվում՝ ավելի ագրեսիվ ձեւի զարգացման ռիսկը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր