• Latest news

Ինչպե՞ս սովորել հանգստանալ՝ էլ ավելի շատ չհոգնելու համար

16 հունիսի, 2022  19:21

Ընտանեկան հոգեբան Աննա Դեւյատկան «Մոսկվա-24»-ին պատմել է, թե ինչպես գտնել էներգիան վերականգնելու սեփական ուղին, վայելել առանց աշխատանքի անցկացրած ժամանակը եւ խուսափել դասական սխալներից։

Մասնագետի խոսքով՝ մարդու համար կարեւոր է պատասխանել հետեւյալ հարցերին. «Ի՞նչ եմ ուզում, ի՞նչն այդքան հաճելի կլինի անել՝ ինձ գոհ զգալու համար»:

«Գտնելու համար այն, ինչ ձեզ դուր է գալիս, պետք է փորձել ու ուսումնասիրել ժամանցի հասանելի տարբերակները: Ինչ-որ մեկը սպորտ է սիրում, ինչ-որ մեկը՝ ամառանոցում խորոված անել, իսկ ոմանք հանգստանալու համար միջավայրի փոփոխության կարիք ունեն»,- խորհուրդ է տվել ընտանեկան հոգեբանը։

Եթե ​​մարդն աշխատավայրում շատ է շփվում, ապա նրան երբեմն պետք է մենակ մնալ՝ էմոցիոնալ առումով վերականգնվելու համար:

Աուտիստիկ հանգստի տեսակներն են անտառային զբոսանքները, երբ շուրջը միայն բնություն է, եւ, թիթեռներից ու թռչուններից բացի, ուրիշ ոչ ոք չկա։ Ինչ-որ մեկը սիրում է լողալ գետի երկայնքով կամ լողավազանում, երբ կարող ես լինել քո մտքերի հետ եւ ոչ մեկի հետ չխոսել:

Համառ գովազդը, ընկերների եւ ծնողների խորհուրդներն արձակուրդի մասին՝ այդ ամենը շփոթեցնող է: Երբեմն թվում է, թե ուրիշներն ամենալավը գիտեն, թե ինչ է ձեզ հարկավոր: Բայց դա այդպես չէ: Զուր անցկացրած օրերի համար ցավագին չզղջալու համար համոզվեք, որ հանգիստը բավարարում է ձեր կարիքները, իսկ դրանից հետո լավ տպավորություններ ունենաք, այլ ոչ թե՝ բեմադրված լուսանկարներ սոցցանցերի համար, նշել է ընտանեկան հոգեբանը։

Աննա Դեւատկան խորհուրդ է տվել լսել ինքներդ ձեզ եւ պարզել, թե որ փուլում եք հանգստի գործընթացի մեջ մտնում, պե՞տք է արդյոք մի քանի օր հանգստանալ տանը, թե՞ արդեն լի եք էներգիայով եւ պատրաստ զվարճանալու։

Այն վիճակը, որով մարդը սկսում է իր արձակուրդը, ազդում է նրա վրա, թե կոնկրետ ինչպիսի արձակուրդ է նրան հարմար: Տարածված սխալն ինքնախաբեությունն է, երբ մարդն ինքն իրեն համոզում է, որ լավ է, եթե նա արձակուրդում աշխատի: Այդ իրավիճակից կարելի էր խուսափել՝ նախապես պլանավորելով, թե ով է պատասխանատու լինելու աշխատանքային հարցերով ձեր բացակայության ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է