• Latest news

Ինչով է վտանգավոր սննդակարգում սպիտակուցի պակասը

25 հունիսի, 2022  15:38

Սննդաբան Եվգենյա Նովիկովան պատմել է, թե ինչու է կարեւոր բավարար քանակությամբ սպիտակուցներ օգտագործելը եւ ինչով է հղի դրա պակասը, գրում է MedikForum-ը։

Ինչպես հայտնի է, սպիտակուցը մեր օրգանիզմի հիմնական շինանյութն է։ Իր հերթին, սպիտակուցն ինքնին բաղկացած է ամինաթթուներից, որոնք մասնակցում են մեր օրգանիզմի բառացիորեն բոլոր գործընթացներին, ընդգծել է մասնագետը։

Նրա խոսքով՝ առանց սպիտակուցների ֆերմենտներ չեն կարող առաջանալ, որոշ հորմոններ նույնպես սինթեզվում են սպիտակուցներից։

Գեղեցիկ եւ առողջ մազերն ու եղունգները նույնպես ուղղակիորեն կախված են նրանից, թե որքան սպիտակուց եք ուտում: Ամուր ոսկորներ, բարձր ֆերիտին եւ հեմոգլոբին, ուժեղ իմունիտետ՝ այս ամենը անմիջականորեն կապված է սննդակարգում սպիտակուցային մթերքների առկայության հետ:

Որքա՞ն սպիտակուց պետք է ուտել օրական: Մեծահասակների համար հաշվարկը հետեւյալն է՝ 1,5 գ սպիտակուց մեկ կգ քաշի համար։ Երեխաներն ավելի շատ է պետք, քանի որ աճող օրգանիզմը սպիտակուցի հատուկ կարիք ունի: Ընդ որում, որքան փոքր է երեխան, այնքան մեծ է այդ կարիքը։ 1-3 տարեկան հասակում՝ օրական 4,5 գ սպիտակուց մեկ կգ քաշի համար:

«Փորձեք մի քանի օր սննդի օրագիր վարել եւ գրել այն ամենը, ինչ ուտում եք: Կարող եք օգտվել հատուկ հաշվիչի հավելվածներից, որոնք կարելի է ներբեռնել ինտերնետում: Մարդկանց մեծ մասի մոտ այսօր գերակշռում է ածխաջրային տեսակի սննդակարգը»,- հավելել է սննդաբանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։