• Latest news

Առողջական ո՞ր խնդիրների դեպքում են օգտակար միջերկրածովյան եւ կետոգեն դիետաները

20 հուլիսի, 2022  14:27

Ցածր ածխաջրային դիետան սովորաբար խորհուրդ է տրվում այն ​​մարդկանց, ովքեր 2-րդ տիպի շաքարախտ ունեն կամ հիվանդության զարգացման վտանգի տակ են: Այնուամենայնիվ, չկա կոնսենսուս այն հարցում, թե որքան ցածր պետք է լինի ածխաջրերի ընդունումը եւ ինչպիսի ածխաջրածին մթերքներ պետք է ներառվեն սննդակարգում, ինչպես նաեւ քիչ են հետազոտությունները, որոնք կօգնեն մարդկանց հիմնավորված որոշում կայացնել:

Սթենֆորդի բժշկական համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը համեմատել է երկու պոպուլյար ցածր ածխաջրածնային դիետաները՝ կետոգենիկ եւ միջերկրածովյան` արյան գլյուկոզի մակարդակի վրա դրանց ազդեցության, կարդիոմետաբոլիկ ռիսկի գործոնների, քաշի կորստի եւ սննդընդունման, ինչպես նաեւ այն մասով, թե որքան հեշտությամբ մարդիկ կարող են հետեւել դրանց:

Կետոգենիկ դիետան ծայրահեղ ցածր ածխաջրային եւ ճարպերի պարունակությամբ դիետա է, որը կտրուկ նվազեցնում է ածխաջրերի ընդունումը: Միջերկրածովյան դիետան ցածր ածխաջրերով, չափավոր յուղայնությամբ դիետա է, որում հատուկ ուշադրություն է դարձվում բանջարեղենին, հատիկեղենին, մրգերին, ամբողջական ձավարեղենին, ձիթապտղի ձեթին եւ ձկանը:

Երկու դիետաներն էլ բարձր գնահատականներ են ստացել արյան մեջ գլյուկոզի վերահսկման եւ քաշի կորստի մասով, սակայն կետոգեն դիետան ավելի քիչ սննդանյութեր էր պարունակում, հատկապես` մանրաթելեր, եւ հետազոտության մասնակիցների համար ավելի դժվար էր երկար ժամանակ հետեւել դրան, վկայում են American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված արդյունքները:

«Շաքարախտի դեպքում հիմնական խնդիրն արյան մեջ գլյուկոզի մակարդակը կառավարելու անկարողությունն է, իսկ արյան մեջ գլյուկոզի մակարդակի վրա ամենամեծ ազդեցությունն ունենում է սննդակարգը», - ասում է հետազոտության հեղինակ, բժիշկ Քրիստոֆեր Գարդները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել