• Latest news

Արհեստական բանականությունը սովորում է որոշել մարդու արձագանքը դեղամիջոցներին

19 հոկտեմբերի, 2022  20:06

Ամերիկացի գիտնականները ստեղծել են արհեստական բանականության մոդել, որը կարող է զգալիորեն բարելավել ճշգրտությունը, կրճատել դեղերի մշակման ժամանակն ու ծախսերը։ Նյու Յորքի քաղաքային համալսարանի (CUNY Graduate Center) հետազոտողների հոդվածը հրապարակվել է Nature Machine Intelligence ամսագրում:

Սովորաբար դեղերի ստեղծման գործընթացը տեւում է մի քանի տարի՝ նախ գիտնականները պետք է հայտնաբերեն անհրաժեշտ միացությունը, փորձարկեն այն եւ հետո ստանան հաստատում։ CODE-AE կոչվող նոր նեյրոնային ցանցը կարող է փորձարկել նոր դեղամիջոցների միացությունները եւ ճշգրիտ կանխատեսել դրանց արդյունավետությունը մարդկանց վրա: Փորձարկումների ընթացքում տեսականորեն հնարավոր է եղել գտնել անհատականացված դեղամիջոցներ ավելի քան 9000 կոնկրետ պացիենտների համար:

«Օգտվելով CODE-AE-ից՝ մենք փորձարկել ենք 59 դեղամիջոց 9808 քաղցկեղով հիվանդների մոտ: Մեր արդյունքները համաձայնեցվում են առկա կլինիկական դիտարկումների հետ»,- գրում են գիտնականներն իրենց հոդվածում։

Աշխատանքում վերլուծվել են հիվանդների բջջային գծերի տվյալները։ Բջջի իրական վիճակի պարամետրերի զանգվածը բեռնվել է համակարգ, որը վերլուծել է, թե ինչպես են դրանք աշխատում: Այնուհետեւ դեղը «ավելացրել են» այնտեղ, իսկ հետո այն ցույց է տվել, թե ինչպես են ելակետային վիրտուալ բջիջները արձագանքում այս կամ այն բաղադրությանը:

Նոր քիմիական միացության նկատմամբ պացիենտի արձագանքի ճշգրիտ եւ հուսալի կանխատեսումը կարեւոր նշանակություն ունի նոր դեղամիջոցների հայտնաբերման եւ գոյություն ունեցողներից որոշակի պացիենտի համար դեղամիջոցի ընտրության հարցում: Սակայն հնարավոր չէ վաղ թեստավորում անցկացնել անմիջապես մարդկանց վրա: Սա դեղերի մշակման բարձր գնի եւ ցածր արտադրողականության հիմնական գործոնն է:

«Մեքենայական ուսուցման մեր նոր մոդելը կարող է լուծել խնդիրը: CODE-AE-ն օգտագործում է կենսաբանությունից ոգեշնչված դիզայնը եւ մեքենայական ուսուցման մի քանի վերջին ձեռքբերումները»,- ասել է աշխատության ավագ հեղինակ, համակարգչային գիտությունների, կենսաբանության եւ կենսաքիմիայի պրոֆեսոր Լեյ Սեն:

Հետազոտական խմբի հաջորդ խնդիրը նոր դեղամիջոցի կոնցենտրացիայի եւ դրա նյութափոխանակության ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա հուսալիորեն կանխատեսելու մեթոդի մշակումն է։ Հետազոտողները նաեւ նշել են, որ նեյրոնային ցանցը կարող է կարգավորվել՝ որոշակի անձի մոտ դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները ճշգրիտ կանխատեսելու համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է