• Latest news

Այսուհետ դեղատունը չի վաճառի հակաբիոտիկ, եթե չլինի էլեկտրոնային դեղատոմս. փոխնախարար

10 ապրիլի, 2023  13:59

Հուլիսից առողջապահության առաջնային օղակում ունենք ներդրված պիլոտային ծրագիր, 800 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել այս ամիսների ընթացքում: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը:

Նրա խոսքով, չկա հանրապետությունում որեւէ պոլիկլինիկա, որը չի աշխատում  այս համակարգում եւ դեղորայք դուրս չի գրում: «Այս պահին մենք նաեւ էլեկտրոնային դեղատոմսի երկրորդ հատվածն ենք ներդրել. Դա վերաբերում է անապահովության միավոր ունեցող, հաշմանդամության կարգ ունեցող պացիենտներին, որոնց համար դեղորայքր դուրս են գրում պոլիկլինիկաներից եւ դեղը ստանում են դրսի դեղատներից: Այդ գործընթացը ներդրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայում:

Մենք կունենանք դեղատոմսի ամբողջովին թվային տարբերակ, կունենանք մի քանի դեղամիջոցների պարտադիր էլեկտրոնային դեղամոտսով դուրս գրելու հնարավորություն: Պահանջ կդնենք կառավարության որոշմամբ: Առաջինը հակաբիոտիկներն են, որի բաց շրջանառությունը ցավոք, վնասում է մեր քաղաքացիների առողջությանը: Դա պետք է լինի վերահսկելի եւ բժշկական ցուցումով:

Այսինքն եթե էլեկտրոնային տարբերակով հակաբիոտիկի դեղատոմս չլինի, դեղատունն իրավունք չունի վաճառելու:  Այս պահին այդ պահանջը թղթային տարբերակով կա, բայց գործնականում վերահսկողություն չկա»,-հայտարարեց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ այս պահին ակտիվ փուլում է նաեւ էլեկտրոնային ամբուլատոր քարտի մշակումը, այդ առումով կկազմակերպվի պիլոտային ներդրում, քանի որ ծավալը շատ մեծ է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել