• Latest news

Կարմիր լույսով ֆոտոբիոմոդուլյացիան նվազեցնում է շաքարի մակարդակն արյան մեջ. JB

22 փետրվարի, 2024  08:23

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ ալիքի 670 նանոմետր երկարություն ունեցող կարմիր լույսը ակտիվացնում է գլյուկոզայի վերամշակումն օրգանիզմում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Biophotonics-ում (JB)։

Փորձին մասնակցել է 30 մարդ։ Նրանց բաժանել են երկու խմբի, որոնցից մեկը ենթարկվել է ալիքի 670 նանոմետր երկարություն ունեցող կարմիր լույսի ազդեցությանը։ Մյուսը վերահսկիչ խումբն էր։ Ֆոտոբիոմոդուլյացիայից (լազերային թերապիա) հետո գիտնականները հետեւել են, թե ինչպես է փոխվել հետազոտության բոլոր մասնակիցների գլյուկոզայի մակարդակն արյան մեջ։

Պարզվել է, որ փորձնական խմբի մասնակիցների արյան մեջ շաքարի խտությունը միջինը ավելի ցածր է եղել 27,7 տոկոսով։ Հետազոտողները բացատրել են, որ այդ էֆեկտը կապված էր ալիքի որոշակի երկարություն ունեցող կարմիր լույսի՝ միտոխոնդրիաներն (օրգանոիդներ, որոնք մասնակցում են բջիջների շնչառությանը եւ ապահովում բջջին էներգիայով) ակտիվացնելու ունակության հետ։

Միտոխոնդրիաները թթվածինն ու ստացվող սնունդն օգտագործում են էներգիայով հարուստ նուկլեոզիդ ադենոզինտրիֆոսֆատ (ԱՏՖ) արտադրելու համար։ ԱՏՖ-ն ապահովում է մկանների կրճատումը եւ նյարդային իմպուլսների հաղորդումն օրգանիզմում։ Միտոխոնդրիաների ակտիվության բարձրացումը կապված էր վերամշակվող գլյուկոզայի քանակի ավելացման եւ նրա մակարդակի հետագա նվազման հետ։

Գիտնականները հուսով են, որ ապագայում դիաբետի ոչ դեղամիջոցային այս թերապիան ավելի լավ կուսումնասիրվի։ Դրա օգտագործումը թույլ կտա կայունացնել այդ հիվանդությունն ուենցող մարդկանց առողջական վիճակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել