• Latest news

Գիտնականները միկրոպլաստիկի մասնիկներ են հայտնաբերել մարդկային ընկերքում

26 փետրվարի, 2024  08:30

Պլաստիկի մանրադիտակային կտորներ են հայտնաբերվել մարդկային մարմնի մեծ մասի հյուսվածքներում, և նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք նույնպես ներթափանցում են  ընկերքի մեջ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Toxicological Sciences ամսագրում։

Պարզվել է, որ 62 կանանցից վերցված  ընկերքային հյուսվածքի բոլոր նմուշները միկրոպլաստիկ  են պարունակել, հայտնում է Նյու Մեքսիկոյի համալսարանի գիտնականների խումբը։

Միկրոպլաստիկի խտությունը լայն տատանումներ է ունեցել՝ 6,5-ից մինչև 790 միկրոգրամ հյուսվածքի մեկ գրամում:

Հետազոտողները շեշտել են, որ այդ քանակությունները դեռևս շատ փոքր են․ միկրոգրամը գրամի մեկ միլիոներորդ մասն է, իսկ ընկերքի առողջության վրա ազդեցությունը մնում է անհայտ: Այնուամենայնիվ, ստացված արդյունքները մտահոգության տեղիք են տալիս։

«Չափաբաժինը հանգեցնում է թույնի առաջացմանը, - պարզաբանել է հետազոտության առաջատար հեղինակ Մեթյու Քեմփենը:- Եթե չափաբաժինը շարունակի աճել, մենք կսկսենք անհանգստանալ։ Եթե   սկսենք հետևել ընկերքի վրա դրա ազդեցությանը, ապա դա կարող է անդրադառնալ  կաթնասունների ողջ կյանքի վրա»։

Օգտագործելով բարդ լաբորատոր տեխնոլոգիաներ՝ գիտնականները վերլուծել են հյուսվածքներում միկրոպլաստիկի հարաբերական խտությունները՝ գազարտադրման գործառույթի օգնությամբ:

Երբ դրանց արդյունքները տեսակավորվել են ըստ հայտնաբերված պլաստիկի, ապա պլաստիկ շշերի և տոպրակների մեջ առկա պոլիէթիլենը առաջին տեղն է գրավել՝ կազմելով  ընկերքի հյուսվածքում հայտնաբերված նմուշների մոտ 54%-ը:

Հետազոտողները նշել են, որ պոլիվինիլը (ավելի հայտնի որպես PVC) կազմում է նմուշների մոտ 10%-ը:

Միաժամանակ գիտնականներն ընդգծել են, որ միկրոպլաստիկի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա դեռևս պարզված չէ։

Հետազոտողներն երկար ժամանակ դրանք համարում էին իներտ նյութեր, սակայն Քեմփենի թիմը նշել է, որ որոշ պլաստիկ «նանոմասնիկներ» այնքան մանր են, որ կարող են թափանցել առանձին բջիջների մեջ, և դրանց հայտնաբերումը ընկերքի  հյուսվածքում տարակուսանք է հարուցում:

Կարելի էր սպասել միկրոպլաստիկի առկայություն մարմնի այլ հյուսվածքներում, քանի որ մասնիկները կուտակվում են երկար ժամանակի ընթացքում: Սակայն ընկերքն  աճում է ընդամենը ութ ամսվա ընթացքում, նշել է Քեմփենը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է