• Latest news

Քնած ժամանակ շնչառության կանգը կարող է թոքերի քաղցկեղի կրկնություն առաջացնել. ուսումնասիրություն

10 հունիսի, 2024  21:56

Mayo Clinic-ի գիտնականները, որպես հետազոտական ​​թիմի մաս, պարզել են, որ էպիզոդիկ հիպոքսեմիան և հիպոքսիկ բեռը, որը կապված է քնած ժամանակ շնչառության կանգի հետ, կարող է առաջացնել թոքերի քաղցկեղի արագացված ռեցիդիվ: Հետազոտության արդյունքները ներկայացվել են SLEEP 2024 տարեկան գիտական ​​հանդիպմանը։

Հետազոտությունն անցկացվել է՝ հիմնվելով թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղով 403 չափահաս հիվանդների բժշկական պատմության տվյալների վրա (հետազոտության սկզբում բոլոր մասնակիցներն ավարտել են բուժումը), գրում է gazeta.ru-ն։ Մասնակիցների մասին տեղեկատվությունը հավաքվել է 2016 թվականի հունվարից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Հիվանդների միջին տարիքը եղել է 74 տարեկան։

Հետազոտության ընթացքում նրանցից 68-ը (22%) ունեցել է քաղցկեղի կրկնություն: Գիտնականները կենտրոնացել են ուռուցքների նորից զարգացման պատճառների հայտնաբերման վրա։ Նրանք պարզել են, որ քաղցկեղի կրկնությունը կարող է առաջանալ հիպոքսիկ սթրեսի և պիզոդիկ հիպոքսեմիայի պատճառով, որը կապված է քնի օբստրուկտիվ ապնոէի հետ:

Ապնոէն շնչառական համակարգի խանգարում է, որի ժամանակ քնի ժամանակ շնչառության կարճատև դադարներ են առաջանում: Նման շնչառական կանգերը կարող են առաջացնել էպիզոդիկ հիպոքսեմիա՝ արյան մեջ թթվածնի մակարդակի նվազում և մարմնի հիպոքսիկ բեռի ավելացում։

Հստակեցվում է, որ մարմնի թթվածնով հագեցվածության նվազումը մինչև 89% և թթվածնի մակարդակի մեկ անկումը զգալիորեն փոխկապակցված են քաղցկեղի ռեցիդիվների արագացման հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել