• Latest news

Համակցված թերապիան 42 տոկոսով նվազեցնում է մահացու ելքի վտանգը դեմենցիայի դեպքում. Nature

17 հունիսի, 2024  12:36

Դոնեպեզիլի եւ մեմանտինի համակցված թերապիան կարող է երկարացնել Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդկանց կյանքը։ Այս մասին վկայում է այն հետազոտությունը, որը հրապարակվել է Nature Communications Medicine ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են Ալցհեյմերի հիվանդություն ունեցող 12 744 պացիենտների տվյալները։ Նրանց մոտ մեկ երրորդն ընդունել էր դոնեպեզիլ, 10 տոկոսը՝ մեմանտին, 9 տոկոսը՝ երկուսը միաժամանակ։ Պացիենտների 45 տոկոսը ոչ մի դեղ չի ընդունել, մահվան ելքերի հաճախակիությունը նրանց մոտ բազային են ընդունել։

Հինգ տարվա ընթացքում մահվան ելքերի հաճախակիությունը 36 տոկոսով ավելի ցածր է եղել դոնեպեզիլ, 32 տոկոսով ցածր մեմանտին ընդունածների եւ 42 տոկոսով ցածր նրանց մոտ, ովքեր ընդունել են երկուսը միաժամանակ։ Միջինը պացիենտները 5-7 տարի ավելի երկար են ապրել ախտորոշման սահմանումից հետո։

Արդյունքները նշանակում են, որ ուսումնասիրված դեղերի համակցված օգտագործումը կարող է նվազեցնել մահվան ելքի հավանականությունը Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ։

Ալցհեյմերի հիվանդությունը առավել տարածված նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որով տառապում է 50 մլն մարդ ամբողջ աշխարհում։ Այն մտնում է մահվան ելքի կարեւորագույն թոփ-5 պատճառների մեջ։ Բուժման միջոցների մեծ մասը կենտրոնացած է ախտանշանները մեղմելու վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել