• Latest news

Հետազոտությունը հաստատում է կապը խռմփոցի եւ հիպերտոնիայի միջեւ

22 հունիսի, 2024  08:49

Flinders University-ի (Ավստրալիա) բժիշկները կատարել են խոշոր հետազոտություն, որը պարզել է, որ մարդիկ, հատկապես միջին տարիքի եւ ավելորդ քաշ ունեցող տղամարդիկ, որոնք մշտապես խռմփացնում են, արյան բարձր ճնշում եւ չվերահսկվող հիպերտոնիա ունենալու ավելի մեծ ռիսկի են ենթարկված։

Հետազոտությունը հրապարակվել է Digital Medicine պորտալում։ Դրանում օգտագործվել է բազմակի գիշերային ընտանեկան մոնիթորինգը՝ ուսումնասիրելու համար կապը խռմփոցի եւ հիպերտոնիայի միջեւ, գրել է Planet Today-ը։

Խռմփոցը սիրտ-անոթային հիվանդությունների գործոն է՝ անկախ ուղեկցող այլ վիճակներից։ Սակայն նախորդ հետազոտությունների մեծ մասը հենվել է մասնակիցների ինքնահաշվետվությունների վրա։ Իսկ այս հետազոտությունում օգտագործվել է սենսորային տեխնոլոգիա՝ տեղադրված ներքնակի տակ, օբյեկտիվ գնահատելու համար խռմփոցը մի քանի ամիսների ընթացքում։ Հետազոտությանը մասնակցել է 12 287 մարդ, որոնց վերահսկել են ամեն գիշեր վեց ամսվա ընթացքում։ Մասնակիցները չափել են իրենց զարկերակային ճնշումը ապարանջանի օգնությամբ օրը մի քանի անգամ, որպեսզի պարզեն չվերահսկվող հիպերտոնիայի առկայությունը։

Չվերահսկվող հիպերտոնիան համարվում է ≥140 սնդիկի սյուն միջին սիստոլիկ զարկերակային ճնշումը եւ/կամ ≥90 միջին դիաստոլիկ զարկերակային ճնշումը։ Կապը խռմփոցի եւ հիպերտոնիայի միջեւ ուսումնասիրվել է այնպիսի գործոնների հաշվառմամբ, ինչպիսին են տարիքը, մարմնի զանգվածի ինդեքսը, սեռը եւ ափնոե-հիպոափնոե ինդեքսը (eAHI)։

Մասնակիցների միջին տարիքը՝ 50, նրանց մեծ մասը՝ տղամարդիկ (88 տոկոս) էին։ Չվերահսկվող հիպերտոնիան գրանցվել է 2 467 մասնակցի (20 տոկոս) մոտ։ Մասնակիցների մոտ 29 տոկոսը խռմփացրել է քնի ժամանակի մոտ 10 տոկոսում, 14 տոկոսը՝ ավելի քան 20, եւ 7 տոկոսը՝ ավելի քան 30 տոկոս քնի ժամանակի ընթացքում։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր խռմփացրել են քնի ժամանակի ավելի քան 12 տոկոսի ժամանակ, հիպերտոնիայի գրեթե կրկնակի ավելի ռիսկի են ենթարկված եղել։

Հետազոտությունն ընդգծել է պարզ, օբյեկտիվ եւ ոչ ինվազիվ մեթոդների օգտագործման կարեւորությունը խռմփոցի եւ նրա պոտենցիալ բացասական հետեւանքների պարզման համար։ Այդ մեթոդները կարող են օգտակար լինել կլինիկական պրակտիկայում եւ սիրտ-անոթային հիվանդությունների կանխման գործում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել