• Latest news

ԱՀԿ-ն տեղեկացրել է աշխարհում կապիկի ծաղկի ավելի քան 3,1 հազար դեպքերի մասին

25 հունիսի, 2024  15:09

mpox հիվանդության (կապիկի ծաղկի նոր անվանումն է) ավելի քան 3,1 հազար դեպք է հայտնաբերվել աշխարհում 2024թ. սկզբից, իսկ վարակվածների ընդհանուր թիվը 2022թ. սկզբից գերազանցել է 97 հազարը։ Հիվանդացածների մասին տեղեկություններ ստացվել են 117 երկրներից, տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

«Այսօր mpox-ը սպառնալիք է հանդիսանում առողջապահության համար... Տարեսկզբից տեղեկություններ են ստացվել աշխարհում գրանցված ավելի քան 3,1 հազար դեպքերի մասին»,- Ժնեւի ճեպազրույցում հայտնել է ԱՀԿ կապիկի ծաղկի դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավար Ռոզամունդ Լյուիսը։ Մայիսի ընթացքում ԱՀԿ-ն տեղեկություններ է ստացել ավելի քան 600 հաստատված դեպքերի մասին 26 երկրներից, տեղեկացրել է նա։

Լյուիսի խոսքով՝ հիվանդացածների թիվն ավելանում է, մասնավորապես Աֆրիկայում։ Ապրիլից Հարավաֆրիկյան Հանրապետությունում գրանցվել է հիվանդության 13 հաստատված դեպք։ Խոշոր բռնկումը շարունակվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում. տարեսկզբից այնտեղ վարակվել է 9 291 մարդ, 419-ը մահացել է։ mpox բռնկման մասին վերջերս տեղեկացրել է նաեւ Կոնգոյի Հանրապետությունը, իսկ Կամերունում գրանցվել են հիվանդության նոր դեպքեր։

ԱՀԿ-ի տվյալներով՝ 2022թ. հունվարի 1-ից մինչեւ 2024թ. ապրիլ 117 երկրներում գրանցվել է mpox 97 208 դեպք, այդ թվում 186 մահացու ելքով։ Այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ ամենից շատ հիվանդացածներ 2022թ. սկզբից գրանցվել է ԱՄՆ-ում (32 820)։ Առաջին տասնյակում են Բրազիլիան (11 212), Իսպանիան (7 992), Կոլումբիան (4 226), Ֆրանսիան (4 218), Մեքսիկան (4 097), Մեծ Բրիտանիան (3 928), Գերմանիան (3 841), Պերուն (3 812) եւ Չինաստանը (2 357)։ Այդ երկրներին բաժին է ընկնում հիվանդացածների 80,8 տոկոսը։

Արտակարգ իրավիճակի ռեժիմը համաշխարհային առողջապահությունում՝ կապված mpox-ի հետ, գործել է 2022թ. հուլիսից մինչեւ 2023թ. մայիսի 11-ը։ Այն չեղարկել են հիվանդացության նվազման արդյունքում։

mpox-ը հազվադեպ վիրուսային հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում Աֆրիկայի հեռավոր շրջաններում եւ կենտրոնում ու արեւմուտքում, որոնք գտնվում են մերձարեւադարձային անտառների մոտ։ Այդ հիվանդության փոխանցման առաջին դեպքը կենդանուց մարդուն գրանցվել է 1970թ. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում։ ԱՀԿ-ի տվյալներով՝ վիրուսը մարդուն փոխանցվում է վայրի կենդանիներից, ինչպիսին են կրծողները եւ պրիմատները, իսկ դրա կրկնակի տարածումը մարդուց մարդ փոխանցմամբ կրում է սահմանափակ բնույթ։ Սովորաբար մահացության գործակիցը mpox բռնկման դեպքում կազմում է 1-10 տոկոս։ Մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է