• Latest news

37 ԲԿ–ների ղեկավարներ ստեղծել են «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ–ն

25 հունիսի, 2024  17:20

Հայաստանում գործող 37 բժշկական կենտրոնների ղեկավարների կողմից ստեղծվել է «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպությունը։

Սույն թվականի հունիսի 19-ին տեղի է ունեցել «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի 1-ին նիստը, որը նախագահել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։ Նիստին ներկա են գտնվել Հայաստանում գործող 37 բժշկական կազմակերպությունների ղեկավարները։ 

Ըստ օրակարգի՝ քննարկվել է ՀԿ-ի տնօրենների խորհրդի ընտրության, նախագահության ընտրության, քարտուղարության ձևավորման հարցը։ Ինչպես նաև նախնական քննարկում է տեղի ունեցել ընթացիկ առաջնահերթ նախագծերի վերաբերյալ։

Նիստում քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ ՀԿ-ի յուրաքանչյուր որոշում կընդունվի 37 անդամների կողմից՝ քվեարկության միջոցով։

Որոշվել է, որ ՀԲՀՄ ՀԿ-ի նախագահությունը կազմված է լինելու 5 անդամից, որոնք ներկայացնելու են 2 պետական բժշկական հաստատություն, 2 մասնավոր բժշկական հաստատություն և 1 համալսարանական բժշկական հաստատություն։  Առաջին կազմում պետական բուժհաստատություններից ընդգրկվել են Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն-ը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, մասնավոր բժշկական հաստատություններից՝ «Էրեբունի» ԲԿ-ն, «Աստղիկ» ԲԿ-ն և ԵՊԲՀ-ն։

ՀԿ-ում նախագահությունն իրականացվելու է հերթականությամբ`ռոտացիայի սկզբունքով։

Հասարակական կազմակերպության նպատակն է համատեղ ջանքերով իրականացնել ՀՀ ԲԿ-ների ընդհանուր շահերի պաշտպանություն, ինչպես նաև՝ նպաստել ոլորտի բարեփոխումների առավել արդյունավետ կազմակերպմանը։

«Ինչքան շատ կապ ապահովվի նախարարության և բժշկական կազմակերպությունների միջև, այնքան առողջապահական գերատեսչությունն ավելի ճիշտ որոշումներ կընդունի, դրանք կվերածի գործողության, և ավելի լավ արդյունք կստանանք»-նշել է Արա Բաբլոյանը։

449044654_7545018018953540_4139496989047151462_n.jpg (168 KB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել