• Latest news

ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժը հրազենային բռնությունը հանրային առողջության ազգային ճգնաժամ է անվանել

25 հունիսի, 2024  21:39

ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժ Վիվեկ Մուրթին ասել է, որ զենքով բռնությունը Միացյալ Նահանգներում դարձել է հանրային առողջության ազգային ճգնաժամ, հաղորդում է HealthDay-ը:

«Այսօր, առաջին անգամ մեր գրասենյակի պատմության մեջ, ես հրապարակում եմ գլխավոր վիրաբույժի առաջարկությունները հրազենային բռնության վերաբերյալ: Այն նկարագրում է հրատապ սպառնալիքը, որը հրազենային բռնությունը ներկայացնում է մեր երկրի առողջության և բարեկեցության համար, ասել է դոկտոր Վիվեկ Մուրթին առողջապահական նոր ուղեցույցները հրապարակող ուղերձում: «Որպես բժիշկ՝ ես մոտիկից տեսել եմ հրազենային բռնության հետևանքները: Սրանք մայրեր և հայրեր, որդիներ և դուստրեր են, որոնք բոլորն էլ անիմաստ բռնության հետևանքով զրկվել են ֆիզիկական և հոգեկան առողջությունից»։

Նրա խոսքով, ցավոք, խնդիրը շարունակում է սրվել։ Ամերիկացի չափահասների 54 տոկոսը նշում է, որ իրենք կամ իրենց ընտանիքի անդամները ենթարկվել են հրազենի հետ կապված միջադեպի, անկախ նրանից, թե նրանց սպառնացել են կամ վիրավորվել հրազենից, կորցրել են ընտանիքի անդամներից մեկին, ականատես են եղել կրակոցների կամ իրենց վրա կրակել են ինքնապաշտպանական նպատակներով։

Սակայն, Մուրթին նշել է, որ որոշ ամերիկացիներ ավելի շատ են տուժում, քան մյուսները։

«Սևամորթներն ունեն հրազենով սպանությունների ամենաբարձր ցուցանիշը, մինչդեռ ինքնասպանությունների մակարդակն ամենաբարձրն է վետերանների, տարեց սպիտակամորթների և երիտասարդ ամերիկացի հնդկացիների կամ Ալյասկայի բնիկների շրջանում», - ասաց նա:

Ի լրումն զենքի նոր կանոնակարգերի, Մուրթին կոչ է արել մեծացնել զենքով բռնության վերաբերյալ հետազոտությունները և, որ բուժաշխատողներն իրենց հիվանդներին կրթեն զենքի անվտանգության մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է