• Latest news

Դեմքի մաշկի ձգումը՝ ուլտրաձայնային ճառագայթների միջոցով

9 նոյեմբերի, 2014  12:02

Շատերը տեղյակ չեն, որ մաշկի ձգումը եւ կոլագենների արտադրության խթանումը կարելի է նաեւ ուլտրաձայնային ճառագայթների միջոցով իրականացնել: Բուժման այդպիսի՝ ոչ ինվազիվ մեթոդներից մեկը՝ Ultherapy®-ն, վերջերս սննդամթերքի եւ դեղամիջոցների նկատմամբ սանիտարական վերահսկողություն իրականացնող ամերիկյան վարչության հավանությանն է արժանացել: 

Մի խոսքով, ուլտրաճառագայթման տեխնոլոգիան, որ ավանդաբար պատկերման եւ այլ բուժական նպատակներով է կիրառություն ունեցել, ներկայումս նաեւ դեմքի մաշկի ձգման գործում է իր օգնությունն առաջարկում: Խոսքը, մասնավորապես, հոնքերի, պարանոցի եւ կզակի հատվածում մաշկի ձգմանն է վերաբերում, թեեւ մեթոդը կրծքավանդակին առաջացած գծերի եւ կնճիռների վերացման հարցում եւս կարող է օգտակար գտնվել:

Ուրեմն ինչպե՞ս է ուլտրաձայնային թերապիան աշխատում

Մաշկաբան Տոնիան Գրոբմայերի մեկնաբանմամբ, մաշկի ձգման համար նախատեսված՝ ուլտրաձայնային ճառագայթներ արձակող սարքը դիմային մաշկի տակ գտնվող մկանների երկրորդ շերտին է 5 մմ խորությամբ հասանելիություն ապահովում: «Նույնիսկ լազերն այդքան չի կարող», - նշել է նա՝ մեկնաբանելով, որ դա հենց այն հարթութունն է, որտեղ կոլագեն է արտադրվում: 

Կոլագենի արտադրության խթանում

Ի տարբերություն բուժման բոլոր այլ՝ լազերային եղանակների, որոնց թիրախում մաշկի արտաքին շերտերը կարող են լինել, ուլտրաձայնային թերապիան օրգանի մակերեւույթը շրջանցելու եւ ուլտրաձայնային՝ կոլագենի արտադրություն խթանող էներգիան առավել խորը շերտերի հասցնելու հնարավորություն է ընձեռում:

Խոսքն այն շերտերի մասին է, որոնք առավելապես մաշկին հատուկ բջիջներ եւ կառույցներ են պարունակում: Հենց այդտեղ է, որ 20 տարեկանից հետո տարեց տարի կոլագենի արտադրության ծավալների, իսկ հետդաշտնադադարային փուլ անցած կանանց մոտ՝ էստրոգենի մակարդակի կրճատում է նկատվում, ինչի արդյունքում մաշկը սկսում է, նախկին հատկանիշները կորցնելով, ակնհայտորեն չոր ու բարակ դառնալ:

Սակայն կոլագենի արտադրության խթանման պարագայում այն, հատկապես դեմքի եւ պարանոցի հատվածում, կարող է նախկին՝ ձիգ եւ երիտասարդ տեսքը վերականգնել:

«Ուլտրաձայնային թերապիան հրաշալի այլընտրանք է այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում մաշկի ձգման ինվազիվ պրոցեդուրայի ենթարկվել կամ էլ նախընտրում են վիրահատությունը մի քանի տարով եւս հետաձգել: Պրոցեդուրայի ավարտից անմիջապես հետո այցելուն կարող է, առանց որեւէ ցուցումների, բնականոն կյանքի վերադառնալ: Իսկ բուժման լիարժեք ազդեցությունը 3-6 ամսվա ընթացքում է նկատելի դառնում, երբեմն՝ ավելի շուտ», - մեկնաբանել է Տոնիան Գրոբմայերը՝ հավելելով, որ որոշ դեպքերում, այդուհանդերձ, ցանկալի արդյունքի հասնելու համար, թերապիայի 3 եւ ավելի կուրս կարող է պահանջվել: 

Պրոցեդուրան դեմքի եւ պարանոցի մաշկի մեղմ եւ միջին թուլություն ունեցող մարդկանց է ցուցված: Ավելին՝ երիտասարդները եւս (մինչեւ 30 տարեկան) կարող են օգտվել դրանից՝ պրոֆիլակտիկայի համար: Որոշ դեպքերում այն նաեւ պլաստիկ վիրաբույժներն են նշանակում՝ վիրահատության արդյունքների երկարատեւությունն ապահովելու համար:

Տոնիան Գրոբմայերի միակ զգուշացումն այն է, որ պրոցեդուրան իրականացնելիս պետք է միայն լիցենզավորված եւ փորձառու մանագետի օգնությանը դիմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել