• Latest news

ԱՄՆ-ում է սկսվում դեղագործների մեղքով մենինգիտից մահացության գործով դատը

17 դեկտեմբերի, 2014  21:46

ԱՄՆ-ում New England Compounding Center դեղագործական ընկերության երկու համասեփականատեր եւ 12 աշխատակից է ձերբակալվել, որոնց անփութության հետեւանքով 2012 թ. հազվագյուտ մենինգիտի համաճարակ է բռնկվել: Այդ ժամանակ 64 մարդ է մահացել, 750-ն էլ վարակվել է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով  WCVB հեռուստաալիքին:

Հազվագյուտ սնկային մենինգիտով հիվանդության առաջին դեպքն արձանագրվել է 2012 թ. սեպտեմբերի 21-ին Թենեսի նահանգում: Հետագայում հիվանդությունը տարածվել է երկրի եւս տասը նահանգում: Բոլոր հիվանդները վարակվել են ցավազրկող ստերոիդ դեղամիջոցի՝ մեթիլպրեդնիզոլոն ացետատի սպինալ ներարկումից: Ինչպես պարզվել է, Մասաչուսեթս նահանգի Ֆրամինգհեմ քաղաքում տեղակայված դեղագործական ընկերության արտադրանքի դեղը վարակված է եղել սնկով:

2012 թվականի հուլիս եւ սեպտեմբեր ամիսներին ընկերության արտադրանքն ընդունվել է 23 նահանգի տարածքներում գտնվող 76 բժշկական հաստատությունում: Այս գործի առաջին դատական լսումները տեղի կունենան դեկտեմբերի 17-ին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել