• Latest news

7 քայլ զայրույթը մեղմելու համար

19 հունվարի, 2015  10:37

Հարվարդի բժշկական դպրոցի հոգեբույժ Ժոզեֆ Շրանդը (Joseph Shrand) պնդում է, որ զայրույթը ղեկավարելն այնքան կարեւոր է մեր սրտի համար, որքան ծխախոտից հրաժարվելը, առողջ սննդակարգը եւ կանոնավոր մարզվելը: Մասնագետները խորհուրդ էն տալիս անպայման ղեկավարել զայրույթը, ուստի ստորեւ ներկայացնում ենք այդ վնասակար զգացմունքը մեղմելու մի քանի քայլ:

1. Ճանաչեք զայրույթը

Զայրույթը մեղմելու առաջին քայլն այն ճանաչելն է:  Հոգեբույժ Շրանդի խոսքով «ճանաչումը մտածելու գործողություն է, մինչդեռ զայրույթը՝ լոկ զգացմունք: Հենց սկսում եք ընդունել զայրույթը, Դուք արդեն վերահսկում եք այն, իսկ երբ արդեն ճանաչում եք, գիտակցում եք, որ այլ բան կցանկանայիք տեսնել»:

2. Որոշեք, թե ինչու եք զայրացած

 Ձեր զայրույթի պատճառը հասկանալը եւս կօգնի մեղմել այն: Բժշկի խոսքով, երբ մենք նախանձում ենք որեւէ մեկին, մտածում ենք, որ վերջինս մեզնից շատ բան ունի: Մենք կասկածում ենք՝ մտածելով, որ ինչ-որ մեկը մեզնից բան է ուզում տանել:

3. Զայրույթը դիտարկեք որպես վտանգի արդյունք

Սա իմանալը կարող է օգնել Ձեզ չեզոքացնել զայրույթը, քանի որ Դուք հասկանում եք դրա առաջացման սկզբնաղբյուրը:

4. Հանգստություն պահպանեք

Հանգստություն պահպանեք, երբ տեսնում եք, որ զայրույթը գլուխ է բարձրացնում, եւ թույլ մի տվեք ինքներդ Ձեզ վիճաբանությունների կամ աղմկոտ խաղերի մեջ ներքաշվել:

5. Կարեկցանք ցուցաբերեք

Եթե ուրիշի խոսքերը կամ գործողությունները զայրացրել են Ձեզ, փորձեք հասկանալ այդ մարդու տեսակետը, ինչքան էլ չհամաձայնեք դրա հետ:  Մասնագետի խոսքով մարդկային արարածները ցանկանում են արժեւորված լինել մյուսների կողմից, իսկ կարեկցանքը «Ես հետաքրքրված եմ քեզնով» հաղորդագրությունն է նշանակում:

6. Ընդունեք տարբերությունները

Մարդկային տեսակետների տարբերության ընդունումը եւս մեկ քայլ է տարաձայնությունների դեպքում զայրույթը ղեկավարելու համար: Նաեւ ցույց տվեք, որ Դուք հասկանում եք դիմացինի զայրույթը:

7. Շնորհակալություններով փոխանակվեք

Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե հաճախ լսեինք «շնորհակալություն», «խնդրեմ» եւ նման բառեր: Սա պարզապես կնշանակի, որ Դուք դիմացինից վտանգ չեք ակնկալում, նախանձ չեք, կասկածամիտ չեք:  Եթե փոխանակվում եք երախտագիտության խոսքերով, Դուք նաեւ կարեկցում եք, հաղորդակցվում եք, հանգստանում եք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել