• Latest news

7 հարց մաշկը չոր վիճակում խոզանակելու մասին

8 փետրվարի, 2015  21:42

Մարդիկ սիրում են խոզանակի օգնությամբ մերսել իրենց մաշկը, սակայն այդ գործընթացի ընթացքում որոշ հարցեր են ծագում: Ենթադրվում է, որ մաշկը չոր վիճակում խոզանակելն օգտակար է ձմեռային շերտավորված մաշկի համար: Այն նաեւ արագացնում է արյան շրջանառությունը, թունազերծում, նպաստում մարսողությանը եւ նույնիսկ անցկացնում ցելյուլիտը: Սակայն որքանո՞վ են ճիշտ այս պնդումները:

Ստորեւ ներկայացնում ենք այս թեմայի վերաբերյալ մի քանի հարցեր իրենց պատասխաններով:

1.Որո՞նք են չոր խոզանակի իրական առավելությունները

Չոր խոզանակի մեխանիկական ազդեցությունը հրաշալի միջոց է շերտազատելու չոր ձմեռային մաշկը: Այն նաեւ օգնում է թունազերծում կատարել՝ խթանելով արյան շրջանառությունը եւ նպաստելով ավիշների հոսքին: Չոր խոզանակը շերտազատման գործընթացքում մաքրում է ծակոտիները: Այն նաեւ խթանում է նյարդային համակարգը՝ կայտառացնելով մարդուն:

2. Արդյո՞ք խոզանակը նպաստում է մարսողությանը եւ կրճատում ցելյուլիտը

Գրականության մեջ ոչ մի ապացույց չկա, որ խոզանակով մաշկի մերսումը կարգավորում է մարսողությունը կամ էլ վերացնում ցելյուլիտը:

3. Ինչո՞ւ մաշկը խոզանակով  պետք է մերսել հենց չոր ժամանակ եւ ոչ թե, օրինակ, լոգանք ընդունելիս

Մաշկը հենց չոր վիճակում խոզանակելը թույլ է տալիս շերտազատել այն եւ արագացնել արյան շրջանառությունը առանց մաշկի խոնավությունը «գողանալու», ինչպես տաք ցնցուղ ընդունելու դեպքում է տեղի ունենում:

4. Ինչպիսի՞ խոզանակ է պետք օգտագործել

Խոզանակի ընտրությունը կախված է մաշկի զգայունությունից եւ Ձեր նախընտրությունից, իսկ երկար պոչով խոզանակը կօգնի մերսել մեջքի՝ ձեռքի համար անհասանելի հատվածները:

5. Ինչպե՞ս պետք է օգտագործել խոզանակը

Կարելի է սկսել ոտքերից կամ ոտքի կոճերից եւ աստիճանաբար բարձրանալ դեպի վերջույթների ավելի փափուկ հատվածները: Այնուհետեւ շրջանաձեւ շարժումներով կարելի է մերսել իրանն ու մեջքը: Որովայնը, կրծքերը եւ պարանոցը կարող են զգայուն լինել, ուստի մարմնի այդ հատվածներում խոզանակի ճնշումը պետք է մեղմել: Երկար պոչով խոզանակը կօգնի մեջքն էլ մերսել, որը վայրընթաց շարժումներով կարելի է անել: Մարմնի ամեն մի հատվածի համար մի քանի մերսումները բավական են, քանի որ երկար ժամանակ մի հատվածն անընդհատ մերսելը կարող է գրգռել մաշկը եւ ստիպել արնահոսել: Կարելի է մարմինն օրական մերսել մեկ անգամ, որից անմիջապես հետո լոգանք ընդունել:

6. Ե՞րբ է կարելի  խոզանակել մաշկը

Մաշկը չոր վիճակում խոզանակելու լավագույն ժամանակը լոգանքից առաջ է, քանի որ, մերսումից հետո լոգանք ընդունելով, Դուք լվանում եք մահացած բջիջներն ու մաշկի շերտերը: Մի մոռացեք նաեւ լոսյոնի մասին, որը կվերադարձնի Ձեր մաշկի խոնավությունը:

7. Ի՞նչ անել, եթե մաշկը զգայուն է: Արդյո՞ք կարելի է այն խոզանակով մերսել

Երբեք չի կարելի խոզանակել այն մաշկը, որը ճանկռված է, վնասված, կտրված, այրված կամ արեւահարված: Երբեք չի կարելի խոզանակել այն հատվածները, որոնք վարակված են, կարմրած, գրգռված, բորբոքված: Ցելյուլիտ կամ մաշկի քաղցկեղ ունենալու դեպքում եւս պետք է խուսափել խոզանակից: Իսկ եթե մաշկը խոզանակելու ընթացքում է գրգռվում կամ բորբոքվում, պետք է դադարեցնել խոզանակելը: Դեմքը նույնպես խորհուրդ չի տրվում խոզանակել:

Խոզանակների ծայրերը սովորաբար կոշտ են լինում, ուստի, եթե Ձեր մաշկն զգայուն է, բայց Դուք, այուամենայնիվ, ցանկանում եք մերսել այն, խոզանակի փոխարեն կարող եք լոգանքի չոր սպունգ օգտագործել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել