• Latest news

Ամերիկացի բժիշկները մաշկի անվճար վիրահատություններ են կատարել «Արաբկիր» ԲԿ-ում

14 ապրիլի, 2015  20:42

Չորսամյա Նարեն ծնվել է երկու ձեռքի 4 եւ 3 սերտաճած մատերով: Վիրահատության միջոցով փոքրիկի մատները հաջողվել է բաժանել, սակայն սպիները դժվարացնում էին շարժումներն ու դիսկոմֆորտ պատճառում փոքրիկին: Այս խնդրի լուծման մի քանի վիրաբուժական մոտեցում գոյություն ունի, սակայն առավել արդյունավետ ու անվտանգ մեթոդ է սպիների՝ հատուկ լազերով մշակումը:

 «Արաբկիր» ԲԿ են ժամանել Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) բժիշկների մի խումբ, որը բարեգործական հիմունքներով, պացիենտների համար միանգամայն անվճար ոչ միայն անկացնում է այս պրոցեդուրաները՝ հիվանդների (որոնց թվում է նաեւ Նարեն) մաշկը մշակելով լազերով, այլ նաեւ այս հմտություններն է փոխանցում տեղի մասնագետներին:

Ինչպես պատմել է NEWS.am Medicine-ի թղթակցին «Արաբկիր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հրաչյա Արշակյանը, նոր այս մեթոդիկայի շնորհիվ կարելի է մշակել կելոիդ եւ հիպերտրոֆիկ սպիները, հեմանգիոմաները, ինչպես նաեւ մաշկային մի շարք գոյացություններ: Ապրիլի 13-ին պրոֆեսոր Ռոքս Անդերսոնի գլխավորած խումբը74 հիվանդ է հետազոտել եւ առանձնացրել 23 հոգի՝ պրոցեդուրաների իրականացման համար:

Լազերի միջոցով մասնագետները եւ նրանց հայ գործընկերները մշակել են փոքրիկ Նարեի մատների սպիները, ինչպես նաեւ այլ հիվանդների հեմանգիոմաները:  Պրոցեդուրան երկար չի տեւում: Ընդամենը մի քանի րոպե, չափահաս հիվանդների դեպքում տեղային ցավազրկում է իրականացվում, իսկ երեխաների դեպքում՝ կարճատեւ ընդհանուր ցավազրկում՝ վերջիններիս սթրեսի չենթարկելու համար:

Ռիչարդ Ռոքս Անդերսոնը Հարվարդի համալսարանի մաշկաբանության պրոֆեսոր է, լազերային թերապիայի հետ կապված մի շարք բացահայտումների հեղինակ, ինչպես նաեւ սելեկտիվ ֆոտոթերմոլիզի տեսության հեղինակներից մեկը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է, որ սպիների լազերային մշակման պրոցեդուրան համեմատաբար նոր մոտեցում է, այն սկսկել են կիրառել 5 տարի առաջ ԱՄՆ-ում, այնտեղից էլ այն տարածվել է ողջ աշխարհով: Պրոցեդուրայի ժամանակ կիրառվում է CO2 Ultra Pulse ֆրակցիոն լազերը, որը տրամադրվել «ԱՐաբկիր» ԲԿ–ին է Lumenis ընկերության կողմից: Այս պրոցեդուրայի շնորհիվ, մասնագետի խոսքով, կարելի է ոչ միայն բարելավել սպիների արտաքին տեսքն ու ձեւն, այլ նաեւ մեղմել ցավը եւ սպիներով վերջույթներն ավելի շարժունակ դարձնել:

Վտանգավոր է արդյո՞ք այս պրոցեդուրան

Պրոֆեսոր Անդերսոնի խոսքով՝ ինֆեկցիայի վտանգ կա ցանկացած պրոցեդուրայի դեպքում, սակայն այստեղ այն հարաբերականորեն ցածր է, եւ ընդհանուր առմամբ պրոցեդուրան հիվանդները նորմալ են տանում: Միջամտողական մոտեցումների համեմատ՝ այս պրոցեդուրաների վտանգը շատ ավելի ցածր է:

Պրոցեդուրայից հետո ցավեր գրեթե չեն նկատվում, բորբոքումը անցնում է մոտավորապես մի շաբաթից, իսկ երկու ամիս անց զգալի բարելավում է նկատվում:

Հրաչյա Արշակյանն իր հերթին նշել է, որ հայ մասնագետները ի վիճակի են նման վիրահատություններ կատարել նաեւ ամերիկացի իրենց գործընկերների մեկնելուց հետո: Սարքավորումներով եւս ապահովված են, Candela  ընկերությունը կնվիրի բժշկական կենտրոնին լազերային պրոցեդուրաների համար նախատեսված երկու նորագույն սարք:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել