• Latest news

9 խորհուրդ անպտղաբերության դեմ պայքարող մարդկանց

27 ապրիլի, 2015  21:47

Մարդիկ, որոնք հաղթահարել են անպտղաբերությունը, խորհուրդներ են տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են երեխա բեղմնավորել: Ահա թե ինչ են ասել նրանք CNN-ին տված հարցազրույցում .

1. Մի հանձնվեք

Անպտղաբերությունը երբեմն շատ լուրջ խնդիր է թվում, սակայն ոչ մի դեպքում պետք չէ հանձնվել: Գիտությունը զարգանում է, եւ հույսը միշտ էլ կա:

2. Դուք միայնակ չեք

Պետք չէ ներամփոփ դառնալ: Անպտղաբերությունը հաղթահարած մարդիկ խորհուրդ են տալիս շփվել մտերիմների եւ ընկերների հետ, կիսվել: Կարելի է նաեւ նմանատիպ խնդիրներ ունեցող մարդկանց որեւէ խմբին միանալ:

3. Մի ամաչեք

Անպտղաբերությունից պետք չէ ամաչել, եւ որեւէ մեկին մեղադրել եւս պետք չէ: Ոչ կինը, ոչ տղամարդը, որպես կանոն, մեղավոր չեն, որ նրանղ մոտ ի հայտ է եկել այդ խնդիրը:

4. Գնահատեք Ձեր ամուսնությունը

Անպտղաբերության բուժումը եւ բժիշկների մշտական այցելությունները, իհարկե, տհաճ են ցանկացած զույգի համար, սակայն պետք չէ սկսել մեղադրել միմյանց: Շատ ավելի ճիշտ է գնահատել միմյանց, հարգել եւ անպայման զրուցել:

5. Անկեղծ եղեք միմյանց նկատմամբ

Անկեղծ եղեք Ձեր զուգընկերոջ հետ,քննարկեք, ինչը ավելի լավ կլինի ձեզ համար եւ ինչպես դրան հասնել:

6. Հաշվի առեք հնարավոր այլ կարծիքները

Եթե Դուք հարյուր տոկոսով վստահ չեք ձեր բժշկի կարծիքին, դիմեք այլ մասնագետի:

7.  Տխրելը նորմալ է

Եթե ամեն ինչ այդպես չէ, ինչպես ցանկանում է, եթե վիժում եք ունեցել եւ բուժումը չի օգնում, տխրելը նորմալ է: Հարգեք Ձեզ եւ ձեր էմոցիաները, մի ամաչեք դրանցից

 

8. Միշտ կարելի է նորից սկսել

Եթե բուժվելը չի օգնում, կան շարք այլ տարբերակներ, որոնք կարելի է փորձել: Կարեւորը չհուսահատվելն է եւ առաջ շարժվել:

 

9. Ապրեք այսօր

Պետք չէ, բուժման արդյունքներին սպասելով անտեսել սեփական կյանքը, հարաբերությունները եւ հետաքրքրությունները: Զբաղվեք նրանով, ինչը Ձեզ դուր է գալիս, ապրեք լիարժեք կյանքով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է