Հարյուրավոր երեխաներ են ծնվում ուղեղի հետ կապված խնդիրներով միայն այն պատճառով, որ նրանց մայրերը ալկոհոլ են օգտագործել հղիության ընթացքում:
Մեծ Բրիտանիայում, ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, միայն անցած տարի 272 երեխա հաշմանդամ են դարձել պտղի ալկոհոլային սինդրոմի պատճառով, սակայն տուժած երեխաների իրական թիվը կարող է շատ ավելի բարձր լինել:
ԱՀԿ իրականացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ, Բրիտանիայում ծնված առնվազն 1-ը 100 երեխաներից կարող է վարքագծի խախտումներ եւ ֆիզիկական խնդիրներ ունենալ (օրինակ, դեֆորմացված վերջույթներ), եւ այս ամենը ալկոհոլի ազդեցության պատճառով: Ընդհանուր առմամբ, այդ թիվը կազմում է մոտավորապես 75 000 երեխա տարեկան:
Ինչպես նշեց Էլիզաբեթթ Միտչելը National Organisation for Foetal Alchol Syndrome կազմակերպությունից, ալկոհոլային սինդրոմով ծնվածները չեն ապաքինվում, նրանց խնդիրների չեն բուժվում, քանի որ պատճառը գլխուղեղի վնասումն է:
Հղիության ընթացքում ալկոհոլ օգտագործելը կարող է պտղի մոտ նաեւ մի շարք այլ խնդիրներ առաջ քաշել՝ լյարդի, երիկամների, սրտի հետ կապված, կարող է նաեւ էպիլեպսիա ի հայտ գալ:
Բժիշկները կոչ են անում հղիներին բացառել ալկոհոլի օգտագործումը, քանի որ դրա նույնիսկ շատ փոքր չափաբաժինը կարող է վնասել պտղին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր