• Latest news

Բացառիկ իմպլանտը կարող է փոխել դիաբետի բուժումը

6 հուլիսի, 2015  19:30

Սանտա Բարբարային առաջատար փորձագետները աշխատում են նոր իմպլանտացվող սարքավորման վրա, որը ավտոմատ կերպով կորոշի դիաբետով տառապող մարդկանց արյան մեջ շաքարի պարունակությունը եւ անհրաժեշտ քանակի ինսուլին կմատակարարի:

Ինչպես նշում են մասնագետները, արհեստական ենթաստամոսքային գեղձ կորվող սարքավորումը կազմված է ցուցիչից եւ ինսուլինային պոմպից: Այն կօգտագործվի առաջին տիպի դիաբետով տառապող պացիենտներին օգնելու համար:

Այժմ, սակայն սարքավորումը լաբորատոր փորձարկումներ է անցնում: Գիտնականների խոսքով՝ առայժմ դրանց արդյունքները խոստումնալից են, եւ դեպքերի 78 տոկոսում սարքավորումը օգնում է պահպանել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմայի սահմաններում:

Առաջին տիպի դիաբետով պացիենտը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի՝ նորմայի սահմաններում պահպանելու համար պետք է ինսուլին ներարկի, որի չափաբաժինը հաշվարկվում է ամեն պացիենտի համար առանձին: Արհեստական ենթաստամոքսային գեղձը տեղադրելուց այս գործընթացները կարող են նկատելիորեն կերպով հեշտանալ, քանի որ տեխնոլոգիան ինքնուրույն կհետեւի մարդու առողջությանը: Բժիշկները հույս ունեն, որ նորարարությունը թույլ կտա նվազեցնել տարբեր երկներում դիաբետի հետեւանք հանդիսացող մահվան դեպքերը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել