• Latest news

Երեխայի ոսկորները ամրացնելու համար մանկաբույժի հինգ խորհուրդ

30 սեպտեմբերի, 2015  22:30

Կաթը անհրաժեշտ է երեխայի նորմալ զարգացման համար, վստահեցնում են գիտնականները, չէ՞ որ այն նպաստում է ոսկրային զանգվածի աճին: Բայց ի՞նչ անել, եթե երեխան կաթ չի սիրում կամ էլ չի կարողանում խմել, քանի որ չի յուրացնում լակտոզան:

Քլիվլենդի կլինիկայի մանկաբույժ Դեւիդ Շեֆրանը խորհուրդներ է տալիս նման երեխաների ծնողներին.

1. Երեխային անհրաժեշտ է կալցիում

Նախ պետք է հստակ հասկանալ, որ հենց կալցիումն է նպաստում երեխայի ոսկորների աճին ու ամրությանը: Հիշեք, որ ոսկորները աճում են միայն մինչեւ 20 տարեկան, որից հետո դրանց զանգվածն ավելացնել հնարավոր չէ, կարելի է միայն պահպանել այն, ինչ արդեն կա: Հենց դրա համար էլ այդքան կարեւոր է, որ երեխաները հնարավորինս շատ կալցիում ստանան: Ահա թե որքան է նրանց պետք մինչեւ չափահաս դառնալը

  • Մինչեւ 6 ամսական - 200 մգ
  • 6-12 ամսական - 260 մգ
  • 1-3 տարեկան - 700 մգ
  • 4-8 տարեկիան - 1000 մգ
  • 9-18 տարեկան - 1300 մգ

Իսկ 18 տարեկանից հետո օրական 1000-1200 մգ կալցիումը բավական է:

2. Կաթն ու կաթնամթերքը կալցիումի լավագույն աղբյուրներն են

Մանկաբույժի խոսքով, կալցիումի լավագույն աղբյուրներն են կաթը, պանիրը եւ մյուս կաթնամթերքները, նույնիսկ պաղպաղակը: Մեկ բաժակ կաթի մեջ 300 մգ կալցիում կա: Ստացվում է, որ երեխաներին օրական մոտավորապես 3 բաժակ կաթ է պետք, կալցիումի անհրաժեշտ քանակն ապահովելու համար:

3. Կալցիումի այլ աղբյուրներ էլ կան

Նրանց համար, ովքեր լակտոզա չեն մարսում, կալցիումի աղբյուր կարող է լինել սոյայի կամ բրնձի կաթը,  բանջարեղենի որոշ տեսակները՝ բրոկոլի, կալե եւ այլն, մրգերը՝ օրինակ նարինջը , ինչպես նաեւ ձուկը: Ճիշտ է, ամենից շատ կալցիում, այնուամենայնիվ, կաթնամթերքն է պարունակում:

4. Կալցիում խմելու անհրաժեշտություն սովորաբար չկա

Մանկաբույժի խոսքով, կալցիում պարունակող սննդային հավելումները  սովորաբար պետք չեն, քանի որ կալցիումով հարուստ բավականին շատ մթերք կա: Այդ նույնը վերաբերում նաեւ վիտամին D-ին, որն անհրաժեշտ է կալցիումը յուրացնելու համար. բավական է արեւի տակ մի քիչ ժամանակ անցկացնել, ու այդ վիտամինը կսինթեզվի մաշկի տակ:

5. Ուժային մարզանքներ

Սնունդը, իհարկե, նպաստում է ոսկորների աճին, բայց մեծ դեր են կատարում նաեւ մարզանքները, դրա համար էլ ֆիզիկական ակտիվությունը ծայրաստիճան կարեւոր է երեխաների համար: Շատ կարեւոր է անել այնպիսի ուժային վարժություններ, որոնց  համար գործի են դրվում մկաններն ու ոսկորները: Ձեզ ենք ներկայացնում վեց լավագույն վարժությունները՝ ըստ մանկաբույժի.

  • Ծանրություններ բարձրացնելով վարժություններ
  • Քայլք
  • Վազք
  • Ցատկ
  • Լեռնագնացություն
  • Պար

Եվ այսպես, նույնիսկ եթե երեխան չի ուզում կաթ խմել, նրա սննդակարգը կարելի է այնպես կազմակերպել, որ նա ստանա իրեն անհրաժեշտ կալցիումի քանակը: Բացի դրանից նրան պետք է ստիպել սպորտով զբաղվել, այդ դեպքում երեխայի ոսկորները առողջ ու ամուր կլինեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել