• Latest news

Երեք խորհուրդ մտքի սրությունը պահպանելու մասին

24 հոկտեմբերի, 2015  22:58

Իհարկե, խաչբառերն ու հանելուկները վատ չեն մարզում ուղեղն ու բարելավում  մտածողական կարողությունները: Բայց մտքի սրությունը պահպանելու շատ այլ, նույնիսկ ավելի հաճելի միջոցներ կան: 

Նկարելը

University of Erlangen-Nuremberg-ի հետազոտողները պարզել են, որ նկարչության դասերը բարելավում են ուղեղի տարբեր հատվածների միջեւ կապերը. այդ մասին  են վկայում հետազոտությանը մասնակցած նկարել սովորող մարդկանց ՄՌՏ-ի լուսանկարները: Ուղեղի շատ գործառույթներ կախված են հենց ուղեղի տարբեր հատվածների միջեւ ճիշտ փոխազդեցությունից:  Բացի այդ, նկարչությունն ու համանման զբաղմունքները մարդկանց օգնում են հաղթահարել սթրեսն ու կյանքի այլ բացասական կողմերը:  

Յոգա

Մեկ այլ հետազոտության շրջանակում, որը կազմակերպել էր   National Institute on Aging-ը, 55-70 տարեկան մարդկանց խումբը շաբաթը երեք անգամ հաթհա-յոգայի դասընթացի է գնացել: 8 ամիս անց այդ մարդիկ անհամեմատ ավելի արագ են հաղթահարել մտածողական կարողությունները ստուգող թեստերը, քան այն խմբի մարդիկ, որոնք միայն ձգումներ եւ սովորական վարժություններ են կատարել: 

Կակաոն եւ սեքսը

Կարծիք գոյություն ունի, թե կակաոն ու սեքսը եւս դրական են ազդում մարդու մտածողական կարողությունների եւ առողջության վրա ընդհանուր առմամբ: Կակաոյում օգտակար նյութերի մեծ քանակություն է պարունակվում, իսկ սեքսը բարելավում է արյան շրջանառությունը եւ նպաստում է երջանկության հորմոնների սինթեզին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել