Շվեդիայում արգանդի փոխապատվաստման ենթարկված 9 կնոջից երկուսի օրգանը նորից հեռացրել են բարդությունների պատճառով: Հիշեցնենք, որ կանանց փորձնական կարգով փոխպատվաստվել է նրանց մոր կամ այլ հարազատի արգանդը՝ ստուգելու համար՝ կինը կարո՞ղ է փոխպատվաստված արգանդով սեփական կենսաբանական երեխա ունենալ: Մինչեւ կանանց փոխպատվաստումը նրանց արհեստական բեղմնավորում են արել՝ օգտագործելով նրանց սեփական ձվաբջիջները:
Շվեդ բժիշկները 9 կնոջ արգանդ են փոխպատվաստել
«Մենք արդեն սկսել ենք 4 կնոջ էմբրիոնների փոխպատվաստում եւ մտադիր ենք անցնել մնացածներին, երբ նրանք պատրաստ լինեն»,- ասում է հետազոտության ղեկավարը՝ Գեթեբորգի համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի պրոֆեսոր Մաթս Բրաննսթրյոմը, փոխանցում է Fox News-ը:
Բրաննսթրյոմի կանխատեսմամբ՝ 7 կնոջից 4-ը հաջողությամբ կծննդաբերի:
Արգանդի փոխպատվաստման փորձեր արդեն արվել են Թուրքիայում եւ Սուադյան Արաբիայում, բայց երկուսն էլ՝ անհաջող: Բրիտանացի եւ հունգարացի բժիշկները եւս ծրագրում են նման վիրահատություններ անել, բայց նոր մահացած կանանց արգանդներ օգտագործելով:
Փոխպատվաստումները կօգնեն այն կանանց, որոնք առանց արգանդի են ծնվել, կամ այն հեռացվել է քաղցկեղի հետեւանքով: Փոխպատվաստված արգանդները կհեռացվեն առավելագույնը երկու հղիությունից հետո:






