Գիտնականները հետազոտել են 18 տարբեր տեսակի շշալցված ջուր` էնդոկրին համակարգը քայքայող նյութերի պարունակությունը բացահայտելու համար: Հետազոտության արդյունքները տպագրվել են PLOS One ամսագրում։

Ինչպես հայտնել է Newsmax Health-ին ընտանեկան բժիշկ եւ խոլիստիկ (հունարեն «խոլոն» բառից, որ նշանակում է ամբողջություն) բժշկության մասնագետ Դեվիդ Բրաունշտեյնը, հոդվածի հեղինակները հայտնաբերեցին զգալի հակաէստրոգենային ակտիվություն հետազոտված 18 ապրանքներից 13-ում: Ավելին` նմուշներից 16-ը հակաանդրոգենային ակտիվության դրական արդյունք են տվել:

«Կասկած չկա, որ վերջին տարիների ընթացքում մենք ենթարկվել ենք էնդոկրին համակարգը քայքայող քիմիկան նյութերի ազդեցությանը, ինչը կարող է այնպիսի հիվանդությունների պատճառ հանդիսանալ, ինչպիսիք են կրծքի, ձվարանների, արգանդի, վահանաձև գեղձի և շագանակագեղձի քաղցկեղը», - ասել է բժիշկը։

Ըստ նրա, ավելի լավ է ընդհանրապես խուսափել պլաստիկ փաթեթներից և սննդից պլաստիկ ամաններում: Շատ կարևոր է չտաքացնել կերակուրը պլաստիկ ամաններով միկրոալիքային վառարանում, քանի որ հալվելով` պլաստիկը կարող է քիմիական նյութեր արձակել սննդի մեջ: