3D-տպիչով ստեղծված երիկամի մոդելը բուռն ծափահարություններ քաղեց, երբ 2011 թվականին վիրաբույժն առաջին անգամ այն ներկայացրեց TED կոնֆերանսի ժամանակ: Այնուամենայնիվ, մարդու օրգանների փոխարինումը 3D տեխնոլոգիայի կիրառմամբ դեռեւս մնում է ապագայում: 

«Դա շատ դժվար է, քանի որ պետք է վերստեղծել բոլոր բջիջները, սանտիմետր առ սանտիմետր,- ասել է Տոնի Ատալան` Նյու Յորք նահանգի Ուինսթոն Սալեմում գտնվող Ուեյք Ֆորեսթ ռեգեներատիվ բժշկության ինստիտուտի տնօրենը:

ԶԼՄները  թյուրիմացաբար  հայտնել էին, որ Ատալան 2011թ. TED-ի բեմում ցուցադրել  է իսկական կենդանի երիկամ, հաղորդում է Fox News-ը։

Այս տարի լրագրողները չափազանցրել են Hangzhou Dianzi էլեկտրոնիկայի և տեխնիկայի համալսարանի չինական թիմի աշխատանքը, երբ նրանք 3D ֆորմատով տպագրեցին շատ կենդանի բջիջներ փոքր երիկամի տեսքով:

«Նրանք տպագրել են դրա կառուցվածքը, բայց դեռևս չեն կարող անել դա անհատական բջիջների մակարդակով»,- ասել է Ստյուարտ Ուիլյամսը` Կենտուկի նահանգի Լուիսվիլլ քաղաքի Սրտաբանական նորարարական ինստիտուտի տնօրենը: «Դա 3D-տպագրության սահմանափակումներից մեկն է», - ասել է նա։

3D- երիկամը, ամենայն հավանականությամբ, չի դառնա իսկական դեռ 10-15 տարի, կարծում են գիտնականները։