Քիմիական նյութերը, որոնք կիրառվում են լայն սպեկտրի սպառողական ապրանքների համար, կարող են ազդել վահանաձեւ գեղձի գործունեության վրա:
Մարդիկ ենթարկվում են քիմիական նյութերի ազդեցությանը, որոնք օգտագործվում են այնպիսի ապրանքների արտադրության ժամանակ, ինչպիսիք են՝ կտորեղենը, գորգերը եւ թղթերի ծածկույթները: Այդ քիմիական նյութերը շատ դանդաղ են քայքայվում եւ երկար ժամանակ չեն հեռանում մարմնից:
Տվյալ հետազոտության համար գիտնականները ուսումնասիրել են ավելի քան 1100 մարդու տվյալներ: Նրանք ուսումնասիրել են չորս տարբեր քիմիական նյութերի ազդեցությունը վահանաձեւ գեձի գործունեության վրա:
Հետազոտողները բացահայտել են, որ այս քիմիական նյութերը ոչ միայն փոխում են կանանց եւ տղամարդկանց վահանաձև գեղձի գործունեությունը, այլ նաեւ կարող են թեթեւ հիպոթիրեոզ առաջացնել կանանց մոտ, հաղորդում է Newsmax Health-ը։
Հիպոթիրեոզը զարգանում է այն ժամանակ, երբ վահանաձեւ գեղձը չի կարողանում անհրաժեշտ քանակությամբ հորմոններ սինթեզել: Դա կարող է բերել այնպիսի ախտանիշների առաջացման , ինչպիսիք են հոգնածությունը, քաշի ավելացումը, ցրտի զգացողությունը, չոր մաշկը եւ մազերը, փորկապությունները եւ դաշտանային ցիկլի խանգարումները:






