ԱՄՆ-ում գիտնականները ԴՆԹ - ից ստեղծել են առաջին կենդանի եւ վերարտադրման ունակություն ունեցող  մի օրգանիզմ, որն ունի երեք բազային զույգ՝ երկուսի փոխարեն: Այս մասին ասվում է Nature ամսագրում Քալիֆորնիայի Սկրիպպսի հետազոտությունների ինստիտուտի Ֆլոյդ Ռոմսբերգի գլխավորած հետազոտական խմբի կողմից  հրապարակված  հոդվածում: 

Ինչպես հայտնել է Ռոմսբերգը, կյանքը Երկրի վրա՝ իր բոլոր զանազանություններով, կոդավորված է ԴՆԹ-ի ընդամենը երկու բազային զույգի մեջ: Ա-Թ եւ Գ-ց - ադենինային եւ թիմինային ազոտական հիմքեր, ինչպես նաեւ գուանին եւ ցիտոզին: «Բայց մենք ստեղծել ենք մի օրգանիզմ, որը հստակ պարունակում է այդ երկու զույգերն էլ, ինչպես նաեւ երրորդը՝ արհեստական բազային զույգը», - ասել է նա:

Ըստ Ռոմսբերգի՝ սա ցույց է տվել, որ գենետիկ տեղեկատվության պահեստավորման ընթացքում  բացի ավանդական ԴՆԹ-ից, որոնք մինչ այսօր համարվել են երկրի վրա գոյություն ունեցող կյանքի անսասան հիմքերը, հնարավոր են նաեւ այլ լուծումներ։

Ուսումնասիրվել է աղիքային ցուպիկի ԴՆԹ-ն: Վերը նշված ԴՆԹ-ի երկու բազային զույգին գիտնականները ավելացրել են եւս մեկը՝ արհեստականորեն սինթեզվածը: Գիտնականներն իրենք դա պայմանականորեն նշանակել են X եւ Y տառերով:

Ի վերջո հիմնական նպատակը իրականացվել է. ստեղծվել է մի օրգանիզմ, որը կարող է ինքնավերաարտադրվել իր կիսաբնական ԴՆԹ –ի հետ միասին մինչ հետազոտողները նրան կապահովեն անհրաժեշտ մոլեկուլային նյութերով:

 «Իհարկե, դա մեզ մոտեցնում է ԴՆԹ-ի ընդլայնված կենսաբանությանը, որտեղ կլինեն շատ զարմանահրաշ  լուծումներ՝ նոր դեղերից մինչեւ նոր տեսակի նանոտեխնոլոգիաներ», - ասել է գիտնականը: