Սոցիալական ցանցերը նախատեսված են այն բանի համար, որ մարդիկ ավելի երջանիկ լինեն, շփվեն այլ մարդկանց հետ եւ կիսվեն իրենց հրաշալի տպավորություններով։ Ընդ որում, համաձայն հոգեբանների կատարած նոր հետազոտության՝ երբ մարդկանց անտեսում են սոցիալական կայքերում, դա կարող է ունենալ բացասական ազդեցություններ։

Taylor and Francis Group հրատարակչության կողմից հրապարակված «Facebook-ի սպառնալիքները» վերնագրով հոդվածում ասվում է, որ եթե Facebook սոցիալական ցանցում մարդու հայտարարությունը ոչ մի «լայք» չի ստացել, ապա իր ինքնագնահատականը կարող է մեծապես իջնել։ Հետազոտությունը անցկարել է Ավստրալիայի Քուինսլենդ համալսարնի հոգեբանների մի խումբ, հայտնել է New York Times-ը։

Ինտերնետին վերաբերող հազարավոր հետազոտություններ են կատարվել վերջին մի քանի տարիների ընթացքում։ Բայց դրանցից շատ քչերն են ուշադրություն դարձրել անտեսման վրա։

Քուինսլենդ համալսարնի դասախոս բժիշկ Սթեֆանի Թոբինը եւ իր հետազոտական խումբը կատարել են երկու հիմնական թեստեր՝ որոշելու համար, թե ինչպես են սոցիալական կայքերը ազդում մարդկանց երջանկության վրա։

Առաջին հետազոտությունը հոգեբանները անցկացրել են հաճախ հայտարարություններ հրապարակող Facebook-ի օգտատերերի շրջանում։ Նրանց կեսը հետեւել է, թե երբ են նրանք ակտիվ հրապարակումներ անում, կիսվում դրանց մասին եւ զրույցի բռնվում։

Խմբի մյուս կեսին ասվել է, որ նրանք լինեն պասիվ՝ ոչ մի բան չհրապարակելով, չկիսվելով եւ զրույցներին չմասնակցելով. նրանք պարզապես պետք է հետեւեին Facebook-ում ակտիվ իրենց ընկերներին։

Երկրորդ հետազոտության ժամանակ մարդիկ հնարավարություն են ստացել բացել անանուն Facebook-յան էջեր եւ մեկնաբանություններ թողնել այլ մարդկանց Facebook-յան էջերում, ինչպես միշտ։ Այդ խմբի կեսը անգամ գաղափար չուներ, որ նրանք ոչ մի արձագանք չեն ստանալու սոցիալական կայքում իրենց գործունեությունից։

Երկու դեպքում էլ երկրորդ հետազոտության մասնակիցները անտեսվել են։ Երբ նրանց հարցրել են, թե ինչպես են իրենց զգում, նրանք պատասխանել են, որ «անտեսանելիների» նման։ Որոշ մարդկանց մոտ այս ամենը այնքան է խորացել, որ նրանք իրենց համարել են բացարձակապես անպետք մարդիկ։