Երաժշտությունը ակտիվացնում է մարդու ուղեղի՝ առօրյա կյանքը կարգավորող հատվածը։ Երաժշտությունը բոլոր հարսանիքների, թաղման, ծննդյան տոնակատարությունների անբաժանելի մի մասնիկն է. այն անգամ ուղեկցում է կանանց հղիության ընթացքում։ Մաքս Պլանք համալսարանի գերմանացի գիտնականները որոշել են պարզել, թե ինչպես է երաժշտությունը ազդում հղիների վրա։ Հետազոտության արդյունեքները հրապարակվել են Psychophysiology ամսագրում։
Հետազոտողները պարզել են, որ հղիության ընթացքում կանանց մոտ երաժշտության ընկալումը ավելի ինտուիտիվ է, քան մնացած մարդկանց մոտ, հաղորդում է the Medical Daily-ն։
«Օրգանիզմի պատասխանը նույնքան դինամիկ է, ինչքան տվյալ երաժշտութունը», - ասել է գլխավոր հետազոտող Թոմ Ֆրիցը Մաքս Պլանք համալսարանից։
Հետազոտության մեջ ներառված են եղել ինչպես հղիներ, այնպես էլ ոչ հղի կանայք, ում համար 10-30 րոպե նվագել են տարբեր երաժշտական ստեղծագործություններից հատվածներ։ Անցումները այնպես են կատարվել, որ մեղմ ու մեղեդային երաժշտությանը հաջորդել է մի զայրացնող ու աղմկոտ երաժշտություն։ Կանանց հանձնարարված էր գնահատել ունկնդրած երաժշտությունը՝ ըստ իրենց ստացած հաճույքի։ Հղի կանայք ոչ միայն ավելի զգայուն են եղել յուրաքանչյուր տեսակի երաժշտության նկատմամբ, այլեւ իրենց սրտի զարկերի հաճախականությունը ավելի արագացել եւ դանդաղել է՝ կախված ունկնդրած երաժշտությունից։
«երաժշտության ցանկացած ակուստիկ մանիպուլյացիան ավելի ինտեսիվորեն է ազդում հղիների, քան ոչ հղի կանանց ճնշման վրա», - ասել է Ֆրիցը։






