Ամեն երրորդ կին ունի յոդի պակաս, ասվում է Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի կատարած հետազոտության մեջ։ Մանկաբույժները խորհուրդ են տալիս հղիներին իրենց սննդակարգի մեջ ավելացնել ԿԱՀ (կենսաբանական ակտիվ հավելումներ), հաղորդում է Medical Daily-ին։
Յոդը արտադրում է վահանաձեւ գեղձի հորմոնը, որը նպաստում է նորածնի ուղեղի զարգացմանը։ Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի տվյալներով՝ յոդը օրգանիզմ է մտնում յոդացված աղի միջոցով, որը սովորաբար մշակված սննդամթերքների մեջ առկա չէ։ Nutrition ամսագիրը հայտնել է, որ կաթնամթերքի որոշ տեսակներ նույնպես պարունակում են յոդ։
Հետազոտողները բացահայտել են, որ հղիների եւ կերակրող մայրերի միայն 15 տոկոսն է այժմ հավելյալ յոդ ընդունում։
«Շատ հնարավոր է, որ մարդկանց մեծ մասը ճիշտ չի արժեւորում սննդակարգում յոդի քանակը՝ պտղի նորմալ զարգացման համար»,-ասել է դոկտոր Ջերոմ Փոլսոնը։
Զեկույցում նաեւ նշվում է, որ յոդի լուրջ պակասը կարող է խաթարել երեխայի ֆիզիկական եւ մտավոր զարգացումը, եւ հետազոտությունը նաեւ հաստատել է, որ հավելումները կարեւոր նախապայման են առողջ երեխա ծնվելու համար։ Յոդը նաեւ պաշտպանում է երեխաներին շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից։
Մանկաբուժության ակադեմիան խորհուրդ է տալիս հղիներին ընդունել 150մլ ոչ պակաս յոդ եւ օգտագործել յոդացված կերակրի աղ։






