Հյուսիսային Չինաստանի ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում ապրող չինուհի Ալասթան Շանի մարմնում հայտաբերել են ինը ասեղ, հաղորդում է Daily Mail-ը։ Բժիշկները նրա մոտ այս ասեղները հայտնաբերել այն ժամանակ, երբ նա սուր ցավեր ունենալու գանգատով դիմել է բժշկի։ Ռենտգենային հետազոտությունից հետո բժիշկները նրա մարմնում ինը ասեղ են հայտաներել։
Կինը նշել է, որ նա արդեն տասը տարի տառապում է այս ցավերով։ Այժմ չինուհուն 17,000 ֆունտ ստերլինգ գումար է անհրաժեշտ վիրահատության եւ նրա մարմնից ասեղները հեռացնելու համար։
«Ես երկար տարիներ տառապել եմ այս ցավերով։ Կարծում եմ, որ եւս մի փոքր համբերելուց հետո ես կազատվեմ այս ամենից, ինչ կրում եմ իմ ներսում», - ասաց նա։
Բժիշները նշել են, որ ասեղներից մի քանիսը բավականին հեշտ է դուրս բերել, սակայն մյուսերի համար բժշկական բարդ միջամտություններ են անհրաժեշտ։ Մի ասեղը տեղակայված է թոքի, մյուսը՝ մի երիկամի, հաջորդը՝ լյարդի մեջ։ Գնդասեղներ են հայտնաբերվել ծնկի հոդում, իսկ ասեղներից մեկը գտնվում է սրտից ընդամենը երեք սանտիմետր հեռավորության վրա։
Փաստորեն, Ա. Շանը երկար տարիներ իր մարմնում անտանելի ցավեր է ունեցել, բայց նա վերջիվերջո այս խնդիրը բացահայտել է ռենտգենային հետազոտությունից հետո։
Որտեղի՞ց են հայտնվել այդ ասեղները կնոջ մարմնում։
«Ես սարսափելի ամուսնական կյանք եմ ունեցել։ Իմ նախկին ամուսինը՝ Չանգ Շիաոն, անընդհատ դաժանաբար ծեծում էր ինձ։ Վերջապես 2002թ. ես նրանից հեռացա եւ գնացի իմ ծնողների տուն։ Մի անգամ, երբ իմ հարազատները տանը չէին, նա եկավ եւ ինձ այնպես հարվածեց, որ ես ընկա կոմայի մեջ։ Հինգ օր անց, երբ ես զարթնեցի, ծնողներս ասացին, որ իմ անկողնու կողքին՝ հատակին, ինը ասեղներ են գցած եղել։ Բայց մեզանից ոչ մեկը դրա մասին շատ չմտածեց», - ասել է Շանը, ավելացնելով, որ, ամենայն հավանականությամբ, այդ ասեղները հենց այդ օրն էին հայտնվել իր մարմնում։






