ՄԻԱՎ-ով ծնված երեխաները կարող են վարակի դեմ հակամարմիններ արտադրել։ Այս եզրակացությանն են եկել ամերիկացի գիտնականները, իսկ հետազոտության մասին տեղեկությունները հրապարակվել են Nature Medicine ամսագրում։

Վերջերս գիտնականները հայտնաբերել են ազդեցությունների լայն շրջանակ ունեցող չեզոքացնող հակամարմիններ։ Այս միացությունները պայքարում են ՄԻԱՎ վարակի եւ այլ վնասակար պաթոգենների դեմ, հայտնել են Միսուրի համալսարանի փորձագետները։ Կյանքի առաջին տարվա ընթացքում ՄԻԱՎ-ով ծնված երեխան արտադրում է այս հակամարմինները։

Գիտնականները մտադիր են կատարել մի շարք հետազոտություններ՝ նորածինների մոտ այս հակամարմինների սինթեզման մեխանիզմները ուսումնասիրելու համար։ Հետագայում այս տեղեկությունը հնարավոր կլինի նաեւ օգտագործել մեծահասակների բուժման համար։ Այժմ ազդեցությունների լայն շրջանակ ունեցող հակամարմինները գիտնականների եւ բժիշկների հույսն է՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարող միջոցներ մշակելու եւ զարգացնելու համար։

Ամեն տարի այս հիվանդությունը ախտորոշվում է 35 միլիոն մարդու մոտ։