Սառույցը ոչ միայն առանց կալորիաների խորտիկ է, այլեւ այն այրում է կալորիաները, երբ մեր օրգանիզմը հալացնում է այն։ Ամերիկացի գաստրոէնտերոլոգ Բրայան Վայները համոզում է հիվանդներին խուսափել արագ ազդեցություն ունեցող դիետաներից եւ սովի մատնվելուց, բայց նրա կողմից անցկացված հետազոտությունը, որը բացահայտում է սառույցի հատկությունները, ոգեշնչել է նրան գրել«Սառցե դիետա» գիրքը, հաղորդում է Fox News-ը։
«Երբ Դուք սառույց եք ուտում,Դուք մի զարկով երկու նապաստակ եք սպանում, - ասել է Վայները, - Դուք այրում եք կալորիաները եւ չեք ուտում կալորիաներով հարուստ սնունդ»։
Վայների հաշվարկներով՝ չափահաս մարդկանց համար օրական մեկ կիլոգրամ սառույց ուտելը վնասակար չէ։ Մեկ կիլոգրամ սառույցը այրում է 160 կալորիա, պնդել է նա,- այդքան կալորիա մարդը այրում է մեկ մղոն վազելու դեպքում։
Վայները առաջարկել է անվտանգության մի շարք կանոններ. օրինակ, օրական մեկ կիլոգրամից ավելի չուտել։ Եվ պետք չէ սառույց ուտել ցուրտ եղանակին։






