Ինչո՞ւ են տղամարդիկ եւ կանայք տարբեր։ Կառուցվածքային առանձնահատկություններն ու սեռական բնութագրերը այդ տարբերությունն ակնհայտ են դարձնում, միջինում տղամարդիկ  15% -ով ավելի խոշոր են, սակայն դեպքերում սեռերի միջեւ կան բազմաթիվ այլ նուրբ տարբերություններ:

Ո՞վ է ավելի լավ տարբերում գույները

Կանայք գույների նուրբ երանգները տարբերելու ավելի մեծ ունակություններ ունեն, քանի որ նրանց աչքերը ի տարբերություն տղամարդկանց «գունավոր տեսողության» ավելի շատ գեներ ունեն, բացատրում է  Սաուտհեմպտոնի Համալսարանի ակնաբուժության պրոֆեսոր Էնդրյու Լոտերին:

Գեները տեղակայաված են սեռը պայմանավորող X-քրոմոսոմերում: Տղամարդկանց մոտ առկա է մեկ X քրոմոսոմ, միչդեռ կանանց մոտ դրանք երկուսն են, այդ պատճառով կանայք գունավոր ընկալման  ավելի շատ գեներ ունեն:

100 տղամարդուց մոտավորապես 8-ը եւ  100 կանանցից  1-ը տառապում են դալտոնիզմով, տեղեկացնում է Daqily Mail-ը։

Ու՞մ ոսկրերն են ավելի ամուր

Որպես կանոն տղամարդկանց ոսկրերն ավելի ամուր են։ Չնայած կնոջ կոնքն ավելի փոքր է, կոնքի խոռոչն ավելի լայն է, որպեսզի  ծննդաբերության ժամանակ պտուղը կարողանա անցնել վերջինիս միջով:

Տղամարդկանց մոտ, ի տարբերություն կանանց, ավելի հաստ է նաեւ վերոսկրը՝ ոսկրի մակերեսային շերտը, այդ պատճառով տղամարդիկ ավելի քիչ կոտրվածքներ են ունենում, ասում է  Քենթի, Չեսֆիլդ Պարկի Օրպինգտոնի հիվանդանոցի ծնկային վիրաբույժ, օրթոպեդ-խորհրդատու Պոլ Ալլենը:

Կանանց մոտ դաշտանադադարից հետո այս վիճակն ավելի է սրվում, քանի որ նրանք կորցնում են էստրոգենի պաշտպանիչ ազդեցությունը եւ   ոսկրերը դառնում են ավելի բարակ:

Տղամարդկանց  խոշոր քթեր են անհրաժեշտ

Տղամարդիկ 10%-ով ավելի մեծ քիթ ունեն, քանի որ, համաձայն Այովայի համալսարանի հետազոտողների, նրանք ավելի շատ թթվածնի կարիք ունեն:

Մեծ լյարդը ավելի լավ է չեզոքացնում ալկոհոլը

Կանանց լյարդն  օրգանիզմում ալկոհոլի ճեղքման համար անհրաժեշտ ավելի քիչ դեհիդրոգենազա ֆերմենտ է պարունակում, բացատրում է Լեստերի հիվանդանոցի լյարդի հիվանդություններով վիրաբույժ-խորհրդատու Դեյվիդ Լլոյդը:

Կանանց սիրտը

Կանանց սիրտը կազմում է տղամարդու սրտի երկու երրորդը եւ սրտի կծկումների հաճախությունն ավելի ցածր է, միջինում՝ 72 զարկ րոպեում 80-ի փոխարեն:

Կանանց աղիներն ավելի երկար են

Չնայած կանայք տղամարդկանցից ավելի ցածրահասակ են, նրանց աղիներն ունեն նույն երկարությունը: Հավանաբար նրա համար, որ կանանց օրգանիզմը ավելի շատ սննդարար նյութեր կարողանա յուրացնել հղիության ժամանակ: Աղիների անհամապատասխան երկարությունը կարող է որովայնի փքվածության պատճառ դառնալ: Բացի դրանից կանայք ավելի շուտ են հագենում, նույնիսկ եթե ուտում են նույն բանը, ինչ տղամարդիկ:

Ու՞մ թոքերն են ավելի լավ աշխատում

Կանանց մոտ թոքերի ֆունկցիոնալ հզորությունը 30% -ով  փոքր է, բացատրում է Լոնդոնի Գայի հիվանդանոցի թոքի քաղցկեղի մասնագետ, բժիշկ Ռոհիտ Լալը:

Ինչո՞ւ են կանայք կարողանում շպագատ նստել

Կանայք ավելի ճկուն հոդեր ունեն ի տարբերություն տղամարդկանց, հավանաբար դա հարմարվողական մեխանիզմ է , որ թույլ է տալիս, որպեսզի ծննդաբերության ընթացքում կոնքը լայնանա: Բայց դա կարող է նաեւ թերություն լինել, քանի որ դա նշանակում է, որ կանայք ավելի շատ են ենթակա վերջությների վնասվածքների, բացատրում է Մեծ Բրիտանիայի արթրիտի (հոդաբորբի) հետազոտման ծրագրի բժշկական տնօրեն, ռեւմատոլոգ-խորհրդատու Ալան Սիլմանը:

...Եւ անընդհատ վազում են զուգարան

Մարդկանց միզապարկը համապատասխանում է  իրենց մարմնին, մինչդեռ կանանց եւ տղամարդկանց հիմնական տարբերությունը մեզը միզապարկից արտահանող միզուկի երկարուևթյունն է: «Կանանց  մոտ այն մոտավերապես 3սմ երկարություն ունի, այն դեպքում երբ տղամարդկանց մոտ՝ 20 սմ», - բացատրում է Հիլֆորդի Սուրեյ կոմսության Թագավորական հիվանդանոցի ուրոլոգ-խորհրդատու Քրիստոֆեր Իդենը:

Քանի որ կանանց միզուկն ավելի կարճ է , հետեւաբար միզուկից վեր բակտերիաների անցման ուղին էլ կարճ է, ինչի հետեւանքով կանայք ավելի շատ են հակված միզային համակարգի ինֆեկցիաների:

Փարթամ կոնքերն ընդդեմ գարեջրային փորիկների

Կանայք որպես կանոն ավելի հեշտ են քաշ հավաքում, իսկ տղմարդիկ ունեն ավելի մեծ մկանային զանգված, ինչը նշանակում է, որ նրանք կալորիաները ավելի արդյունավետ են այրում:

Տղամարդկանց մոտ, որպես կանոն, ճարպն ավելի շատ կուտակվում է որովայնի շրջանում, իսկ  կանայք հակում ունեն ճարպ կուտակել կոնքազդրերի եւ հետույքի շրջանում:

Որովայնի շրջանում կուտակված ճարպն ավելի վտանգավոր է սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի եւ բարձր խոլեստերինի համար:

«Կոնքազդրերի շրջանի ճարպն այդքան էլ վտանգավոր չէ, այն նույնիսկ կարող է պաշտպանել սիրտ-անոթային հիվանդություններից», - ավելացրեց բժիշկ Էշթոնը:

Ճարպ ունեցող կանանց առավելություններից մեկը տղամարդկանց նկատմամբ այն է, որ նրանք ավելի լավ են մեկուսացված ցրտից: «Այնպես որ, եթե կինն ու տղամարդը հայտնվեն Հյուսիսային ծովում՝ կինը փրկվելու ավելի  շատ հնարավորություն ունի» ավելացնում է բժիշկ Էշթոնը:

Ինչպե՞ս է փոխվում կնոջ ձայնը

Տղամարդիկ ավելի խորը ձայն ունեն, քանի որ նրանց ձայնալարերն ավելի երկար են եւ հաստ, բացատրում է Լոնդոնի Ազգային Թագավորական ԼՈՌ(քիթ-կոկորդ-ականջ) հիվանդանոցի խորհրդատու Ջոն Ռուբինը: Այս տարբերությունը նվազում է դաշտանադադարից հետո, երբ էստրոգենի պակասի հետեւանքով կանանց ձայնալարերն այտուցվում են, ինչն էլ նրանց ձայնը դարձնում է ավելի ցածր:

Կանանց մաշկն ավելի բարակ է

Կանայք ավելի հակված են ճողվածքների վաղ առաջացմանը, քանի որ նրանց մաշկն ավելի բարակ է, ասում է Բիրմինգեմի Էդջբասթոն հիվանդանոցի մաշկաբան-խորհրդատու Սաջդադ  Ռաջպարը:

Բայց կանայք հիվանդանալու ավելի քիչ հակվածություն ունեն

Կանայք կարող են ավելի ակտիվ իմունային համակարգ ունենալ: Լոնդոնի Թագուհի Մերիի անվան համալսարանի արու եւ էգ մկների մասնակցությամբ հետազոտությունը ցույց տվեց, թր էգերն ավելի լավ էին պատրաստված  վարակների դեմ պայքարին, եւ նրանց օրգանիզմը վարակից ավելի քիչ է տուժել:  Ենթադրվում է, որ կանանց իմունային համակարգը կարող է ավելի ակտիվ լինել, ինչը նրանց դարձնում է ավելի զգայուն այնպիսի աուտոիմուն հիվնադությունների հանդեպ, ինչպիսին է աուտոիմուն արթրիտը, որի ժամանակ իմունային համակարգը գրոհում է սեփական օգանիզմի հյուսվածքները:

Հետազոտությունը ցույց տվեց նաեւ, որ կանանց իմունային համակարգն ավելի դանդաղ է ծերանում, ահա թե ինչու են կանայք տղամարդկանցից ավելի երկար ապրում: