Անցումը կենդանական ծագման սնդդակարգի մեծացնում է սպիտակուցները ճեղքով միկրոօրգանիզմների քանակը, մինչդեռ բուսական ծագման սնդդակարգին հետեվելու  ժամանակ մեծանում է օսլան եւ ցելյուլոզան ճեղքող միկրոօրգանզիմների քանակը, վկայում է նոր հետազոտությունը, որն իրականացրել են Հարվարդի համալսարանի գիտական աշխատակիցները։ Արդյունքները տպագրված են Nature ամսագրում։

Փոփոխությունները մանրէների պոպուլյացիաներում տեղի են ունենում մեկ օրվա ընթացքում:

Մարդու աղիներում ապրում են միլիոնավոր միկրոօրգանիզմներ, որոնք օգնում են մարսել սնունդը, պայքարել վնասակար միկրոօրգանիզմների հետ եւ վերամշակել սննդարար նյութերը: Հետազոտությունները ցույց տվեցին, որ ճարպերի եւ շաքարի բարձր պարունակությամբ դիետաները կարող են փոխել մարդու մարսողական համակարգի մանրէների կազմը, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Մարդու օրգանիզմը՝ տուն է հ ավելի քան 10 000 մանրէի համար, հիմնականում մանրէներն ապրում են սիմբիոզի մեջ, մարդկանց միկրոբիոմին համապատասխան:

Հետազոտության մասնակիցներից 11-ին թույլ տրվեց չորս օրվա ընթացքում ուտել սովորականի պես՝ գրանցելով իրենց կերածը եւ հետազոտության հանձնելով իրենց կղանքի նմուշները: Հաջորդ չորս օրվա ընթացքում, նրանք ուտում էին այն, ինչ տալիս էին հետազոտողները եւ դրանից հետո զննվում էին վեց օր:

Կենդանական ծագման դիետան առաջացրեց մանրէների քանակության փոփոխություն եւ մեծացրերց Bilophila wadsworthia անօդակյաց մանրէների քանակությունը, որոնք, ինչպես հայտնի է, կոլիտ են  առաջացնում մկների մոտ: Թվում է, թե մանրէները ծաղկում են ճարպերի օգտագործման ավելացման հետ, ասաց Լոուրենս Դեվիդը, ով Հարվարդի հետազոտողներից մեկն էր, իսկ  ներկայումս Դյուկի մոլեկուլյար գենետիկայի եւ մանրէաբանության  Համալսարանի եւ գենոմային գիտությունների եւ քաղաքականության Ինստիտուտի դոցենտ է: