Օգոստոսի 1-ից 15-ը ընկած ժամանակահատվածում Երեւանում հնարավոր է անվճար հետազոտել վահանաձեւ գեղձը եւ սիրտ-անոթային համակարգը, ինչպես նաեւ համակարգչային տոմոգրաֆիա անցնել՝ քաղաքապետարանի «Երեւանյան ամառ 2014» ծրագրի առողջապահական ենթածրագրի շրջանակներում:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից, ակցիային մասնակցելու համար պետք է դիմել տեղամասային պոլիկլինիկա, որտեղից, հարկ եղած դեպքում, պացիենտներին կուղեգրեն համապատասխան կլինիկաներ: Քաղաքապետարանը նաեւ տեղեկացնում է, որ անհրաժեշտության դեպքում ուսումնասիրություններից եւ հետազոտություններից հետո կարող են նաեւ վիրահատություններ կատարվել:
Ըստ վերջին տվյալների՝ ակցիայի շրջանակներում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 191 քաղաքացի: Կատարվել է վահանաձև գեղձի 53, սրտի ուլտրաձայնային՝ 16 հետազոտություն, եւս 11 հոգի ուղեգրվել է համակարգչային տոմոգրաֆիայի:






