Փողոցում հաճախ ենք ջրի շշով «զինված» մարդկանց տեսնում. պարբերաբար մի քանի կում ջուր խմելով՝ շատերն են փորձում ջրազրկումից խուսափելու միջոց գտնել: Սակայն, բազմաթիվ փորձագետների համոզմամբ, առողջության պահպանմանը միտված այս եղանակը կարող է հենց ջրազրկման պատճառ դառնալ, հաղորդում է NewsMax Health-ը:
Բայց ինչպե՞ս:
Բանը նրանում է, որ նման դեպքերում մեծ ի մասամբ բարձր թթվայնություն ունեցող ջուր է կրառվում: Իսկ լուծումը կարող է միայն հիմնային ջուրը լինել, որ վերջին շրջանում հարաճուն հեղինակություն է վայելում ջրազրկմամբ մտահոգված սպառողների շրջանում: Ավելին՝ նրանք պնդում են, որ «կենդանի» ջրի շնորհիվ նոր շունչ են ստացել՝ կյանքը վայելելու համար:
Հիմնային ջուրը բնականից կամ հավելումների շնորհիվ ջրածնի բարձր ուժով՝ pH-ով է աչքի ընկնում եւ կարող է օրգանիզմում հավելյալ թթվայնության՝ ացիդոզի չեզոքացման միջոց ծառայել: Ի միջի այլոց, այլընտրանքային բժշկություն քարոզող փորձագետներից շատերի համոզմամբ, հենց թթվայնության ավելցուկն է հոգնածության եւ էներգիայի պակասի պատասխանատուն: Ավելին՝ նրանք կարծում են, թե «արեւմտյան սննդակարգի» շնորհիվ մարդու օրգանիզմում առկա բնական pH-ի ցուցանիշը «թեթեւակի ալկալայինից» «մեղմ թթվայինի» է վերածվել:
«Հրաշագործ pH-ը» եւ բազմաթիվ այլ թեմատիկ գրքերի հեղինակ Ռոբերտ Յանգը բազմիցս է նշել, որ ներկայումս կիրառության մեջ գտնվող թթվային ջուրն ի զորու չէ ջրազրկման, հետեւապես էլ՝ հոգնածության դեմ պայքարի միջոց ծառայել:
Նրա համոզմամբ, ացիդոզը որոշ դեպքերում կարող է ողջ օրգանիզմի բորբոքման, պսակաձեւ զարկերակներում աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացման եւ քաղցկեղի զարգացման պատճառ դառնալ:
pH սանդղակի միջոցով հեղուկի թթվայնությունը կամ ալկալայնությունն է որոշվում: Ընդ որում, ամենացածր ցուցանիշը՝ 0-ն, առավելագույն թթվայնություն է ենթադրում, 7-ը՝ չեզոքություն եւ 14-ը՝ առավելագույն ալկալայնություն:
«Մարմնի բնական pH-ը 7,367 է կազմում, այսինքն՝ թեթեւակի հիմնային է», - նշել է փորձագետը՝ հավելելով, որ արհեստականորեն թթվայնացված խմիչքների շնորհիվ այն, այնուամենայնիվ, որոշակի թթվայնություն է ձեռք բերել: Եւ հենց այստեղ է, որ հիմնային ջուրը կարող է օգնության հասնել:
Աղբյուրի ջուրը 8-ից 8.5 pH ունի, քանի որ ապարների միջով անցնելիս ալկալացնող միներալներ է ձեռք բերում, այնպես որ շշալցված ջուր գնելիս համոզվեք, որ այն աղբյուրից է ստացվել:
Կարելի է նաեւ 200 գրամանոց բաժակով թորած ջրի մեջ մեկ կամ երկու թեյի գդալ խմորի սոդա ավելացնել: Պարզապես հիշեք, որ ալկալային ջուրը խորհուրդ չի տրվում սնունդ ընդունելիս խմել՝ այդ կերպ կարող եք, ստամոսքի թթվային միջավայրի վրա ազդելով, մարսողության խանգարում հրահրել: Բացի այդ, վերը հիշատակված եղանակով պատրաստված ջրի օգտագործման ծավալը 2 բաժակից չպետք է անցնի:
Ի միջի այլոց, նույն եղանակով՝ թորած ջրին կարելի է նաեւ երեք կաթիլ ալկալային խտանյութ ավելացնել:
Ռոբերտ Յանգի համոզմամբ, հիմնային ջուրը թե կարճաժամկետ, եւ թե երկարաժամկետ օգտակարություն ապահովող հատկանիշներ ունի.
• 20 րոպե անց՝ մտքի պարզություն
• 24 ժամ անց՝ անհրաժեշտ էներգիայի առկայություն
• 72 ժամ անց՝ բարձր տրամադրություն եւ որակյալ քուն
• 4 օր անց՝ բարձր ֆիզիկական դիմադրողականություն
• 1 շաբաթ անց՝ մեջքի ցավի մեղմում
• 2 շաբաթ անց՝ հոդացավերի մեղմում
• 4 շաբաթ անց՝ մինչեւ 5 կգ քաշի կորուստ






