Մենք իմացել ենք, թե ինչ են արել մարդիկ՝ իրենց նյութափոխանակությունը լավացնելու համար, հաղորդում է Fox News-ը։

Կալորիաների ճիշտ քանակություն պարունակող սնունդ կերեք

Նյութափոխանակությունը օրգանիզմում տեղի ունեցող քիմիական պրոցես է, որը վերափոխում է ձեր կերած սնունդը էներգիայի: Հիմնական նյութափոխանակության մակարդակը (ՀՆՄ)՝ կալորիաների այն քանակն է, որը ձեր օրգանիզմը այրում է հանգիստ վիճակում, ասում է  Վեյլ Կորնելի Նյու Յորքի պրեսբիտերական բժշկական կենտրոնի ճարպակալման խնդիրների մասնագետ Լուիս Արոնը:

ՀՆՄ իմանալը շատ կարեւոր է , հաշվարկելու համար, թե ինչքան կալորիա է անհրաժեշտ ձեր քաշը պահպանելու համար:

Հաշվարկեք ձեր կալորիաների ծախսը

 Ավելի կոկիկ կազմվածք ունենալու համար՝ հետեւյալ հաշվարկային բանաձեւի միջոցով հաշվեք ձեր ակտիվության մակարդակը. ձեր արդյունքը օրական կալորիաների այն քանակությունն է , որը պետք է  ձեր ընթացիկ քաշը պահպանելու համար: Ուզու՞մ եք նիհարել:  Օրական 500 կալորիա ավել ծախսեք, քիչ կերեք, շատ շարժվեք եւ  հաշվարկեք երկուսը միասին: Այսպես դուք օրական 1-2 ֆունտ կկորցնեք:

Մարզվեք կանոնավոր կերպով

«Կատարելով սրտային վարժություններ շաբաթը երեք-հինգ անգամ, դուք  արագացնում եք նյութափոխանակությունը հանգստի ժամանակ», - ասում է Ուեյտ Ուէստկոտտը, Մասաչուսեթս նահանգի  Քուինսի քոլեջի վարժությունների ֆիզիոլոգիայի պրոֆեսորը:

Մի մոռացեք ծանրությունները բարձրացնելու մասին

Մեկ ֆունտ մկանը ավելի շատ կալորիա է սպառում, քան մեկ ֆունտ ճարպը, ըստ էության  մոտ ինը անգամ ավելի շատ: «Ծանրությունների բարձրացումը նյութափոխանակության տարիքային անկումը կանխարգելող լավագույն մեթոդն է»,-ասում է Մերիլենդ նահանգի համալսարանի բժշկական դպրոցի կլինիկական բժշկության դպրոցի ասիստենտ պրոֆեսոր, բժիշկ Պամելա Պիկը:

Ոչ մի Յո-Յոյի տիպի դիետա

Երբ դուք քաշ եք կորցնում, դուք կորցնում եք ե՛ւ մկան, ե՛ւ ճարպ, բայց երբ դուք այն հետ եք ստանում, դա հիմնականում ճարպ է, որը ավելի քիչ կալորիաներ է այրում:

Քնելուց առաջ մի փոքր բան կերեք

Մոռացեք այն , որ չի կարելի ուտել 8-ից հետո: Ֆլորիդայի նահանգի վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ օրվա վերջում ձեր օրգանիզմի ընդունած լրացուցիչ 150  կալորիան՝ լիրացուցիչ  կալորիաներ են, որ լավացնում են նյութափոխանակությունը առավոտյան:

Ավելի լավ արդյունք ստանալու համար ձեր երեկոյան նախուտեստները պետք է հիմնականում սպիտակուցային լինեն   (մեզ հիմնականում դուր է գալիս ճարպազերծված կաթը կամ կաթնաշոռը):  Բայց մի նախազգուշացում՝ սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ դուք  կանոնավոր մարզվում եք: