Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի եւ Բրեմենում գտնվող Ջեյքոբսի համալսարանի նյարդակենսաբանները համակարգչային մոդել են ստեղծել, որը ստեղծագործական գործընթացները բաշխում է ուղեղի նեյրոնային ցանցերում:

Ստեղծագործական գործունեության տեսակից ելնելով այդ ցանցերը կարող են տարբեր ձեւով դասավորվել: Այս հետազոտության արդյունքները վերջերս հրապարակվել են Neuroscience & Biobehavioral Reviews ամսագրում: Ստեղծագործությունը նոր, օգտակար եւ անսպասելի լուծումների ստողծումն է:

Հետազոտողները պնդում են, որ հարակից ճանաչողական գործընթացները, ինչպիսիք են վերացականության, իմպրովիզացիայի կամ տարբերվող մտածողության կարողությունը, ազդում են ուղեղի տարբեր հատվածների վրա, որոնք փոխկապակցված են:

Այս տարածքները ներառում են ուղեղիկը, հիպոկամպուսը, նախաճակատային կեղեւը եւ բազալ գանգլիան: Գիտնականները եզրակացրել են, որ ստեղծագործության տեսակից կախված՝ ակտիվանում են տարբեր ոլորտներ։

Նմանություններն ու տարբերությունները ստեղծարարության այս տեսակների եւ նրանց նեյրոնային սխեմաների միջեւ նկարագրված են մոդելի կողմից՝ ալգորիթմների օգնությամբ: Դոֆամինը որպես մոդուլյատոր կարեւոր դեր է խաղում՝ ստեղծագործական նյարդային ուղիները վերահսկելու եւ օպտիմալացնելու հարցում:

Վերոնշյալ մոդելի շնորհիվ գիտնականներն առաջին անգամ ստեղծագործական թվացյալ երեք ձեւերի միջեւ միասնական շրջանակ են ստեղծում: Նյարդակենսաբանները նշել են, որ այսպիսով հույս ունեն նպաստել հիմքում ընկած նյարդային մեխանիզմների ավելի լավ ըմբռնմանը եւ հավելել, որ այս մեխանիզմների մասին հնարավորինս շատ տեղեկացված լինելու դեպքում հնարավոր է նպաստել ուղեղի խանգարումներ ունեցող մարդկանց համար խոստումնալից միջամտություններ իրականացնել։