Ֆիզիկական վարժությունները կարող են օգնել խուսափել տարի հետ առաջ եկող հիշողության հետ կապված խնդիրներից, եւ այդ առավելություններից մի քանիսը կարող են ավելի կարեւոր լինել կանանց համար, ասվում է Neurology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է ճանաչողական ռեզերվը կամ առանց մտածելու եւ հիշողությունը խախտելու Ալցհեյմերի նման հիվանդությունների հետեւանքներին դիմակայելու ուղեղի կարողությունը:

Կանանց մոտ ճանաչողական ռեզերվն ավելի մեծ էր, եթե նրանք կանոնավոր կերպով մարզվում էին, հաճախում էին դասերի, կարդում կամ խաղեր էին խաղում: Ավելի ակտիվ մտավոր գործունեությանը մասնակցելը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ մեծացրել է մտածողության արագությունը։

Հետազոտությանը մասնակցել է 758 մարդ (միջին տարիքը՝ 76 տարեկան): Որոշ մասնակիցներ մտածողության կամ հիշողության հետ կապված խնդիրների նշաններ ցույց չեն տվել, մյուսներն ճանաչողական թույլ խանգարումներ են ունեցել, իսկ ոմանք ուսումնասիրության սկզբում լիարժեք դեմենցիա են ունեցել:

Մասնակիցներն ուղեղի սկանավորում եւմտքի արագության եւ հիշողության թեստեր են անցել: Հետազոտողները համեմատել են այս թեստերի արդյունքներն կապված դեմենցիայի հետուղեղի փոփոխությունների հետ՝ ճանաչողական ռեզերվի չափը հաշվարկելու համար:

Կանայք, ովքեր հայտնել են ավելի շատ ֆիզիկական ակտիվության մասին, մտքի արագության ավելի մեծ ռեզերվ ունեին, բայց տղամարդկանց մոտ դա չէր նկատվում: Մեծ ֆիզիկական ակտիվությունը ոչ տղամարդկանց, ոչ կանանց մոտ հիշողության բարելավման հետ կապված չէ: Կանանց մոտ, ովքեր կարդում էին, դասերի էին հաճախում, ավելի հաճախ խաղաթղթեր կամ խաղեր էին խաղում, հիշողության ավելի մեծ ռեզերվ է եղել: